Տնտեսական

Հուլիս 04, 2019 12:40

Ջրային կոմիտեին շուրջ 5 մլրդ դրամ կտրամադրվի նոր տարին զրոյական պարտքով մտնելու համար

Ջրային կոմիտեին շուրջ 5 մլրդ դրամ կտրամադրվի նոր տարին զրոյական պարտքով մտնելու համար

Ջրային կոմիտեին 2019թ. պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 4 միլիարդ 87 միլիոն 871 հազար դրամ: Որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Սա մեր ամենախնդրահարույց համակարգերից մեկն է: Համակարգ, որտեղ տարիներ շարունակական պարտքեր են կուտակվել և վերջին շրջանում աղմկոտ բացահայտումներ են կատարվել պատկան մարմինների կողմից»,- ասաց Պապիկյանը:

Նրա խոսքով՝ ջրօգտագործողների ընկերության՝ դեռևս անցած տարիներից կուտակած պարտքից զատ, 2018 թվականի ընթացքում կուտակված պարտքերը կազմել են 6 միլիարդ 941 միլիոն դրամ՝ «Ամերիա» բանկից վերցված վարկի տեսքով:

«Տարիներ շարունակ Ջրօգտագործողների ընկերությունները տարեվերջին ՀԷՑ-ին պարտքը մարելու համար դիմել են բանկերին ու ստացած գումարը մյուս տարվա ստացած դոտացիայով փորձել են փոխհատուցել, ու ամեն տարվա մեկնարկին համակարգը մարել է նախորդ տարվա պարտքը։ Այս տարին էլ բացառություն չի եղել, և մեր կողմից տրամադրված 7 մլրդ 435 մլն դրամն ուղղվել է նախորդ տարվա գոյացած պարտքի մարմանը, բայց այն բավարար չի եղել տարին սկսել առանց պարտքի»,- նշեց նախարարը:

Սուրեն Պապիկյանն նշեց՝ կառավարությունը գոնե վերջին տարիների համար նախադեպ չունեցող քայլ է կատարում։

«Այս պահին առկա պարտավորությունները մարելու և զրոյացնելու համար առաջարկում ենք գումար տրամադրել համակարգին: Սա կբերի նրան, որ աշնանը համակարգը կմտնի նոր տարի զրոյական պարտքով, ինչը հնարավորություն է տալու համակարգի առողջացմանը»,- շեշտեց նախարարը:

Նախարարը կոչ արեց քաղաքացիներին պարտաճանաչ վճարել ջրի դիմաց ու հետևողական լինեն, որ գումարները հասնեն իրենց նպատակին։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ պետք է արձանագրել՝ կա համակարգային խնդիր։

«Ու ամենակարևոր հարցը, որ պետք է քննարկենք այս գումարները տրամադրելուց, այն է, թե վերջապես ե՞րբ ենք կարողանալու նստել ու քննարկել համակարգային ու խորքային փոփոխությունները»,-ասաց Տիգրան Ավինյանը։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ ասաց, որ գործերը քննվում են, որպեսզի պատճառված վնասները վերականգնվեն։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Կաթնաշոռի անվան տակ մանկատներին և տուն-ինտերնատներին մատակարարվել է այլ արտադրանք

Կաթնաշոռի անվան տակ մանկատներին և տուն-ինտերնատներին մատակարարվել է այլ արտադրանք

Հուլիս 18, 2019 11:35 Խիստ տարբերվել է ընդունված նորմատիվներից:
«Լիդիան Արմենիա»-ի հայտարարությունն Ամուլսարում այսօր տեղի ունեցածի վերաբերյալ

«Լիդիան Արմենիա»-ի հայտարարությունն Ամուլսարում այսօր տեղի ունեցածի վերաբերյալ

Հուլիս 13, 2019 16:10 Սա հերթական անգամ ապացուցում է Ամուլսարի ծրագրի շուրջ շարունակական ապօրինությունների մասշտաբը:
Լիդիանի խնդրի լուծման երկարաձգումը վնասում է պետությանը․ հայտարարություն

Լիդիանի խնդրի լուծման երկարաձգումը վնասում է պետությանը․ հայտարարություն

Հուլիս 12, 2019 12:00 Հայ-Բրիտանական Գործարարության Պալատն անդրադարձել է Ամուլսարի խնդրին։
26,5 մլն դրամի արտոնություն՝ «Ջերմուկ գրուպ» ընկերությանը (տեսանյութ)

26,5 մլն դրամի արտոնություն՝ «Ջերմուկ գրուպ» ընկերությանը (տեսանյութ)

Հուլիս 11, 2019 15:05 Նախատեսվում է ստեղծել 11 նոր աշխատատեղ։
Վարչապետի ասածը տեխնիկապես իրագործելն այդքան էլ իրատեսական չէ

Վարչապետի ասածը տեխնիկապես իրագործելն այդքան էլ իրատեսական չէ

Հուլիս 09, 2019 13:09 Oրական 6-7 անգամ չեն տուգանել:
ՀԷԿ-երի շուրջ ջրային պատերազմները շարունակվում են (տեսանյութ)

ՀԷԿ-երի շուրջ ջրային պատերազմները շարունակվում են (տեսանյութ)

Հուլիս 06, 2019 20:36 Դեռ ոչ մի հանգուցալուծում չի նշմարվում։
Ջրային կոմիտեին շուրջ 5 մլրդ դրամ կտրամադրվի նոր տարին զրոյական պարտքով մտնելու համար

Ջրային կոմիտեին շուրջ 5 մլրդ դրամ կտրամադրվի նոր տարին զրոյական պարտքով մտնելու համար

Հուլիս 04, 2019 12:40 Համակարգի առողջացման հնարավորություն կտա։
«Ո՞նց կարելի է առաջ գնալ, երբ սեփականության իրավունքը բռնաբարվում է». Բոստանջյան

«Ո՞նց կարելի է առաջ գնալ, երբ սեփականության իրավունքը բռնաբարվում է». Բոստանջյան

Հուլիս 03, 2019 12:45 «Ասում են՝ բռնելու ենք, բաց չենք թողնելու»:
Երբ կվճարվեն կենսաթոշակները

Երբ կվճարվեն կենսաթոշակները

Հունիս 28, 2019 16:06 Հունիս ամսվա։
Դեմ չեմ, որ լինեն գերիշխող դիրք ունեցող կազմակերպություններ․ ՏՄՊՊՀ անդամի թեկնածու (տեսանյութ)

Դեմ չեմ, որ լինեն գերիշխող դիրք ունեցող կազմակերպություններ․ ՏՄՊՊՀ անդամի թեկնածու (տեսանյութ)

Հունիս 28, 2019 13:55 Փաշինյանը այդ պաշտոնում առաջարկել է Էդգար Ճաղարյանի թեկնածությունը։