Մեկնաբանություն

Հուլիս 04, 2019 17:50

Բոլշևիկներից ավելի բոլշևիկ

Բոլշևիկներից ավելի բոլշևիկ

Քայլարածներն ակնհայտորեն շտապում են. իշխանության համը տեսել են եւ շտապում են վայելել այդ իշխանությունը` յուրայիններին խցկելով ամեն տեղ, որտեղ հնարավոր է։ Չեն խնայում նույնիսկ բուհական համակարգը, որը, ինչպես հավատացնում էր կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի «սուպերնախարարը», պետք է բացարձակ ապակուսակցականացված լինի, քաղաքական կոնյունկտուրայից ազատ եւ անկախ։

ԵՊՀ-ն «վերցնելու» առաջին փուլը` երկարատեւ եւ համառ պայքարից հետո ռեկտորին հրաժարեցնելու «աստվածահաճո» գործը գլուխ բերելուց հետո անցել են Շիրակի մասնաճյուղին։

Քանի որ այս դեպքում «չարաշահումների փաստեր», կարծես, չեն հայտնաբերել, գործի են դրել «օտար մարմիններից» ազատվելու պահեստային տարբերակը. անունը դրել են` ԲՈՒՀ-ում ստեղծված ծանր եւ անհաղթահարելի բարոյահոգեբանական ճգնաժամը լուծելու միակ ձեւը 86 տարվա պատմություն ունեցող կրթօջախը լուծարելն է, թավշյահեղափոխական լավագույն ավանդույթներին համահունչ համալսարանական կրթության նոր` «միավորված» սուպերհաստատություն ստեղծելը։

Շտապում են, որովհետեւ հիանալի հասկանում են` մեկ մարդու հանդեպ չարդարացված կույր հավատի վրա ձեւավորված վստահության պաշարը շագրենի կաշվի պես «սեղմվում» է։ Կախարդական փայտիկի մի հարվածով մարդկանց բարեկեցությունը կտրուկ բարելավելու, «թալանված» միլիարդները մինչեւ վերջին լուման բյուջե վերադարձնելու, տնտեսությունը ներդրումներով հեղեղելու եւ առատության եղջյուրից թափվող մնացած «սուպերխոստումներին» արդեն իրենք էլ չեն հավատում, ուր մնաց` շարքային հպարտ քաղաքացին հավատա։

Իրենց բաժին ժողովրդի աչքին էլի միառժամանակ թոզ փչելու միակ ռեսուրսը մնում է Ռոբերտ Քոչարյանին իր չարածի համար պատասխանատվության ենթարկելու «հանրային պահանջն» ի կատար ածելու, մեկ էլ`առանց դատարանի մեղադրական դատավճռի հարուստներին կուլակաթափ անելու խոստում-սպառնալիքը։

Բայց այստեղ էլ ամեն ինչ «միանշանակ» չէ։ Երկրորդ նախագահի վրա կարված գործը վաղ թե ուշ պայթելու է` եթե ոչ վեթինգի տակ մնալու հեռանկարով ահաբեկված ներպետական արդարադատության ատյաններում, ապա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

Հարուստներին «էքսպրոպրիացնելու» խոփը, որքան հասկանում ենք, նույնպես քարին է դեմ առել։ Պատահական չէ, որ առանց, մեղմ ասած, վիճահարույց այդ գաղափարը մարմնավորող նախագիծը պատգամավորների, արտախորհրդարանական ուժերի, հանրության դատին ներկայացնելու` այդ հարցով հանրային քննարկումներ անցկացնելու, միանգամից ուղարկել են «եվրափորձաքննության», որ հետո անհարմար վիճակում չհայտնվեն։ Եվ դժվար թե հաղթահարեն այդ փորձությունը. տարօրինակ կլինի, եթե եվրոպացի փորձագետները դրական եզրակացություն տան սեփականության իրավունքը կոպտորեն ոտնահարող այդ նախաձեռնությանը։

Սահմանադրական դատարանը գրավելու օպերացիան նմանապես ցանկալի արդյունք չի տալիս. ՍԴ անդամները, այսինքն` դատավորները, դիմադրում են` տեղի չեն տալիս ինքնահռչակ «նախագահի» եւ իր հովանավորների «թավշյա» ճնշումներին։

Մի խոսքով` տղերքի գործերը լավ չեն։ Փորձելով ամրապնդել օր օրի թուլացող իրենց դիրքերը` ուժեղացնում են ուժային բլոկը՝ որպես սկիզբ`«թավշյա կարգուկանոնը» պահպանելու գործում աչքի ընկած ուժային կառույցների ղեկավարներին «պարգեւատրում» են գեներալական ուսադիրներով։ Չենք զարմանա, եթե պատերազմում հաղթած գեներալներին զրկեն իրենց կոչումներից եւ գեներալների սեփական «կաստա» ստեղծեն։

Բայց դա էլ չի օգնի բոլշեւիկներից ավելի բոլշեւիկ մեր նեոբոլշեւիկներին. «թավշյա, ոչ բռնի հեղափոխության» գնացքը արդեն դուրս է եկել կառամատույցից եւ սլանում է անհայտ ուղղությամբ...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը

Փաշինյանն՝ ըստ Ֆրեյդի, Թամրազյանն՝ ինչպես միշտ

Փաշինյանն՝ ըստ Ֆրեյդի, Թամրազյանն՝ ինչպես միշտ

Հուլիս 18, 2019 14:05 Նիկոլը պատրաստ է ատամներով և տանկերով պահել պետության ու ՀՀ քաղաքացիների հաշվին սպասարակվող հաճույքները։
Իջևանի անկախացումը. ինչպես կանխել պետության վախճանը

Իջևանի անկախացումը. ինչպես կանխել պետության վախճանը

Հուլիս 18, 2019 12:05 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տալիս «շոպլիկության» ակադեմիկոս ու քծնողական ոճով աշխատող, մշտաժպիտ Հրայր Թամրազյանին։
Տոնական օրերի խեղաթյուրված պատկերացում

Տոնական օրերի խեղաթյուրված պատկերացում

Հուլիս 18, 2019 00:45 Նույն հաջողությամբ կարելի էր Մարտի 1-ը հանել սգո օրերի ցուցակից և Հոկտեմբերի 27-ի հետ միասին ներառել Հայաստանի պաշտոնական տոնացույցում։
Հիմա էլ հերթը հասավ Վարդան Պողոսյանին

Հիմա էլ հերթը հասավ Վարդան Պողոսյանին

Հուլիս 17, 2019 09:00 Պետք եղավ` Վարդան Պողոսյանի «բարեվարքությունն» էլ կստուգեն, հետ կկանչեն և իրենց մարդուն (օրինակ, Ջհանգիրյանին) կգործուղեն Վենետիկ։
Վենետի՜կ, Վենետի՜կ. մեզ Վիետնամում էլ վատ չէին կերակրում (տեսանյութ)

Վենետի՜կ, Վենետի՜կ. մեզ Վիետնամում էլ վատ չէին կերակրում (տեսանյութ)

Հուլիս 16, 2019 11:50 Փաշինյանը դեռ լուռ է։ Տնեցիներն էլ են լուռ։ Անգամ օրիորդ Փաշինյանը չի արձագանքել Վենետիկի հանձնաժողովից դուրս եկած փաստաթղթին։
Մենք ճիշտ էինք, Նիկոլը` սխալ

Մենք ճիշտ էինք, Նիկոլը` սխալ

Հուլիս 16, 2019 10:30 Քայլարածներին թվում էր` ծովը ծնկներից է. ժողովրդի անունից ինչ ուզեն` կանեն։
Փաշինյանը փոխեց բանակցային ձևաչափը... Ադրբեջանի օգտին

Փաշինյանը փոխեց բանակցային ձևաչափը... Ադրբեջանի օգտին

Հուլիս 15, 2019 20:40 «Արցախի ադրբեջանական համայնքը» դառնում է բանակցությունների լիարժեք սուբյեկտ:
Որտե՞ղ են ամառում «բնապահպանները», կամ Ամուլսարն անկախացել է ՀՀ–ից

Որտե՞ղ են ամառում «բնապահպանները», կամ Ամուլսարն անկախացել է ՀՀ–ից

Հուլիս 15, 2019 14:30 «Բնապահպանների» դարդը ոչ թե Սևանն է, այլ կասկածելի տեղից Ամուլսարի հանքի դեմ ուղղորդվող արշավից իրենց փայը պոկելը։
Վենետիկի հանձնաժողովի դեղին քարտը Նիկոլ Փաշինյանին

Վենետիկի հանձնաժողովի դեղին քարտը Նիկոլ Փաշինյանին

Հուլիս 15, 2019 09:44 Փաշինյանին մնում է Գագիկ Ջհանգիրյանի ու Վահե Գրիգորյանի հետ ասուլիս հրավիրել ու կոչ անել շրջափակել Վենետիկի հանձնաժողովի նստավայրը։
«Նոր» Հայաստանի հին դեմքը. Գագիկ Ջհանգիրյան (տեսանյութ)

«Նոր» Հայաստանի հին դեմքը. Գագիկ Ջհանգիրյան (տեսանյութ)

Հուլիս 14, 2019 13:40 Իրական նոր Հայաստանում ջհանգիրյանները չպետք է եթերային աստղ դառնան։
Լռության գինը

Լռության գինը

Հուլիս 13, 2019 11:20 «Մամուլի ազատություն և ժողովրդավարություն» գոռալով` երկիրը վերածեցին մեկ մարդու (կամ մեկ ընտանիքի) իշխանության։
Արցախի շուրջ օղակը սեղմվում է

Արցախի շուրջ օղակը սեղմվում է

Հուլիս 12, 2019 09:55 Բանակցային գործընթացը սահուն կերպով վերադառնում է 1996-97թթ.։
Վախկոտի հոգեբանություն

Վախկոտի հոգեբանություն

Հուլիս 11, 2019 08:20 Վախեցած է լյումպենի «դուխով» վարչապետը։
Տուսկը բացահայտեց Փաշինյանի «կետը»

Տուսկը բացահայտեց Փաշինյանի «կետը»

Հուլիս 10, 2019 20:00 Նա մի կողմից հայտարարում է, որ չի բանակցում Ալիևի հետ, բայց իրականում ինտենսիվ բանակցում է։ Այսինքն՝ սուտ է խոսում։
Ստամբուլյան կոնվենցիան և քայլարածների վարքագիծը

Ստամբուլյան կոնվենցիան և քայլարածների վարքագիծը

Հուլիս 10, 2019 01:15 «Թավշյա հեղափոխություն արած հպարտ քաղաքացիների» հասարակությունը ներկայացնել որպես բռնարարների և բռնաբարների հասարակություն։
Փաշինյանի մերիտոկրատական բաժակաճառը և օխլոկրատական կառավարումը

Փաշինյանի մերիտոկրատական բաժակաճառը և օխլոկրատական կառավարումը

Հուլիս 09, 2019 11:25 Այցը տեղի է ունեցել «Տեսնեմ Սինգապուրն ու նոր մեռնեմ» ծրագրի շրջանակներում։
Երբ Սահմանադրությունը մեկնաբանում են սահմանադրի անունից

Երբ Սահմանադրությունը մեկնաբանում են սահմանադրի անունից

Հուլիս 09, 2019 08:35 Ընտրակեղծիքների «կնքահայր» Գագիկ Ջհանգիրյանը եւ բառախաղային «կռուտիտների» խոշոր մասնագետ Վահե Գրիգորյանը։
«Ռուսթավի 2»-ի լրագրողը կրկնել է Փաշինյանին. ո՞րն է ընդհանրությունը (տեսանյութ)

«Ռուսթավի 2»-ի լրագրողը կրկնել է Փաշինյանին. ո՞րն է ընդհանրությունը (տեսանյութ)

Հուլիս 08, 2019 15:10 Նիկոլ Փաշինյանը Բոլթոնին ասել է «այո» կամ առնվազն չի ասել «ոչ»:
Ինչու են «տռաս» հանել Ջհանգիրյանին (տեսանյութ)

Ինչու են «տռաս» հանել Ջհանգիրյանին (տեսանյութ)

Հուլիս 08, 2019 14:20 Ջհանգիրյանը դարձել է լևոնանիկոլական իշխանության խորհրդանիշը՝ «նոր» Հայաստանի խորհրդանիշը:
Նիկոլ Փաշինյանի նոր հենարանը

Նիկոլ Փաշինյանի նոր հենարանը

Հուլիս 08, 2019 10:45 Ոմանք մտածում էին, որ Նիկոլը հարուստներից փողերը հավաքելու է ու իրենց բաժանի։

ԲԴԽ–ն նոր նախագահ ունի

Հուլիս 19, 2019 14:30