Լրահոս

Ապրիլ 09, 2011 10:36

Գլենդելցի տասնամյա Ալբերտ Բալյանը ճանաչվել է «Հեքիաթների աշխարհում» մանկական նկարի hամահայկական մրցույթ-փառատոնի հաղթող

Գլենդելցի տասնամյա Ալբերտ Բալյանը ճանաչվել է «Հեքիաթների աշխարհում» մանկական նկարի hամահայկական մրցույթ-փառատոնի հաղթող

Պատանի նկարիչ Ալբերտ Բալյանն արդեն չորրորդ տարին է, ինչ սովորում Գլենդելի Աթանյան արվեստի կենտրոնի նկարչության եւ արվեստի դպրոցում: Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության եւ Գեղագիտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված «Հեքիաթների աշխարհում» մանկական նկարի համահայկական մրցույթը հայտարարվել էր անցյալ տարվա գարնանը, որի շրջանակներում կենտրոնի աշակերտների ստեղծագործություններից ընտրվեց 13 աշակերտների գործեր, որոնց թվում էր նաեւ Ալբերտի «Մի կաթիլ մեղր» հեքիաթի նկարազարդումը: Փառատոնի եզրափակիչ ցուցահանդեսը տեղի ունեցավ սեպտեմբերին Երեւանում: Մրցույթ-փառատոնին  մասնակցում էին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաեւ 26 երկրների` Ռուսաստան, ԱՄՆ, Շվեյցարիա, Եգիպտոս, Քուվեյթ եւ այլ երկրների հայ մանուկներ:

Մրցույթին Աթանյան արվեստի կենտրոնի սաները մոտեցան  լրջորեն եւ մեծ աշխատանք կատարեցին իրենց նկարած հեքիաթների ձեւավորման յուրովի եւ ինքնատիպ լուծումներ գտնելու համար: Ալբերտի «Մի կաթիլ մեղրը»  դրանցից լավագույնների մեջ էր: Մրցույթ-փառատոնի երկրորդ փուլի ավարտից հետո պարզ դարձավ, որ Աթանյան արվեստի կենտրոնի սաներ Մոնիկա Համբարձումյանի եւ Դավիթ Պիրիջանյանի նկարներն արժանացել են խրախուսական մրցանակի, իսկ Ալբերտ Բալյանը դարձել է մրցույթի հաղթող:

Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության հրավերով մարտի 21-26-ը Ալբերտը գտնվում էր Հայաստանում` մասնակցելու հաղթողների համար կազմակերպված հետաքրքիր ու բազմաբովանդակ միջոցառումներին, ինչպես նաեւ պարգեւների հանձնման արարողությանը:

Այս տարի ապրիլի 20-ին Երեւանում «Գեղագիտության ազգային կենտրոնում□ կբացվի Աթանյան արվեստ26- կենտրոնի 96 սաների նկարների ցուցահանդեսը □Ես սիրում եմ Հայաստանը□ խորագրով: Սա Գլենդելի Աթանյան արվեստի կենտրոնի եւ Երեւանի □Գեղագիտության ազգային կենտրոնի» համատեղ նախագիծն է, որին պատրաստվում էին 2010 թ. սեպտեմբերից: Նույն ցուցահանդեսը կբացվի ամռանը Լոս Անջելեսում: Այս առիթով Աթանյան արվեստի կենտրոնը հրատարակել է գունազարդ ալբոմ, որի մեջ զետեղված են բոլոր մասնակիցների ստեղծագործությունները:

Այս տարի նույնպես Աթանյան արվեստի կենտրոնի աշակերտները տարբեր մրցույթներում արձանագրեցին նոր հաջողություններ, արժանացան բարձրագույն պարգեւների: Դրանց թվում է Ստեֆանի Գրիգորյանի կոմպոզիցիան, որը հարյուրավոր պատանեկան ստեղծագործություններից ընտրվել եւ տեղադրվել է բազմահազար տպաքանակ ունեցող «Sax Art» կատալոգի շապիկին: Ստեֆանիի «Ես սիրում եմ կապիկներին» աշխատանքը նախապես արժանացել էր “Sacura of America” յուղակավճանկարների մրցույթի մրցանակին, որից հետո “Sax Art”-ը ընտրել էր այդ գործն իր կատալոգի շապիկին տեղադրելու համար:

Գլենդելի քաղաքապետարանի Արվեստի եւ մշակույթի բաժնի «Մաքուր պահենք Գլենդելը» տարեկան մրցույթի 2011 թ. ֆինալիստներ դարձան կենտրոնի սաներ Առնելլա Քալանթարյանը եւ Տանիա Ռոստամին, իսկ Աթանյան արվեստի կենտրոնն արժանացավ հատուկ մրցանակի:

Փետրվարի 5-ից մարտի 20-ը Աթանյան արվեստի կենտրոնի աշակերտներ Արփի Կիրկորյանի, Ալիսա Մանուկյանի, Լուսին Ենգիբարյանի, Նինել Աբրահամյանի, Անի Կիրվանյանի, Սարահ Ալաջաջյանի եւ Ստեֆանի Գրիգորյանի ստեղծագործությունները ցուցադրվեցին Օկլանդի «Մանկական արվեստի թանգարանում» (“Museum of Children’s Art”): Այս գործերն ընտրվել էին 150 ֆինալիստների մեջ պատանեկան նկարչական մրցույթին մասնակցած չորս հազարից ավելի ստեղծագործություններից Ամերիկայից եւ Կանադայից:

Աթանյան արվեստի կենտրոնը վստահորեն պահպանում է առաջատարի դերը մանկա-պատանեկան արվեստի ուսուցման, զարգացման եւ պրոպագանդման գործում` հետեւողականորեն եւ նվիրումով կյանքի կոչելով իր առաքելությունը:

Կարինե Աֆրիկյան

Գլենդել

Այս խորագրի վերջին նյութերը

Այսօր Ուսանողության միջազգային օրն է

Այսօր Ուսանողության միջազգային օրն է

Նոյեմբեր 17, 2018 07:30 1939թ. Չեխոսլովակիայում ուսանողները և դասախոսները դուրս են եկել փողոց։
Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով ՀՀ կառավարության շենք ներխուժման դեպքից

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով ՀՀ կառավարության շենք ներխուժման դեպքից

Նոյեմբեր 16, 2018 21:29 Պարզվել է՝ ով է նա և ինչ տիպի նռնակ է փորձել պայթեցնել ներսում։
Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Նոյեմբեր 16, 2018 20:26 Արձանի վրա գրություն են թողել:
Մարտական կրակով զորավարժություններ Նախիջևանում

Մարտական կրակով զորավարժություններ Նախիջևանում

Նոյեմբեր 16, 2018 20:00 Կրկին հին կադրեր են օգտագործում:
Բաքու-Մոսկվա չվերթի ինքնաթիռը հազիվ է խուսափել վթարից

Բաքու-Մոսկվա չվերթի ինքնաթիռը հազիվ է խուսափել վթարից

Նոյեմբեր 16, 2018 18:41 Քիչ է մնացել՝ բախվի Մոսկվա-Պեմզա չվերթի ինքնաթիռին:
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Նոյեմբեր 16, 2018 17:41 Քննարկվել են եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակում փոխգործակցությանը վերաբերող արդիական հարցեր:
Իլհամ Ալիևը գալիք երկուշաբթի կմեկնի Մինսկ

Իլհամ Ալիևը գալիք երկուշաբթի կմեկնի Մինսկ

Նոյեմբեր 16, 2018 17:15 Նախատեսված են բանակցություններ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
Սամվել Մայրապետյանի փաստաբանը նոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազին

Սամվել Մայրապետյանի փաստաբանը նոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազին

Նոյեմբեր 16, 2018 16:54 Խնդրել է քննարկել անձնական երաշխավորություններով ազատ արձակելու հարցը:
Միկրոավտոբուսում մի տղամարդու գրպանից գողացել էր 240.000 դրամ

Միկրոավտոբուսում մի տղամարդու գրպանից գողացել էր 240.000 դրամ

Նոյեմբեր 16, 2018 16:16 Կասկածյալը ոստիկանությունում է:
Թնդանոթային զարկեր՝ ի պատիվ արքայազն Չարլզի 70-ամյակի

Թնդանոթային զարկեր՝ ի պատիվ արքայազն Չարլզի 70-ամյակի

Նոյեմբեր 16, 2018 15:58 Տոնախմբություն է կազմակերպվել։
Էջմիածնում խմած հորեղբայրը ծեծել է 8 ամսական զարմիկին

Էջմիածնում խմած հորեղբայրը ծեծել է 8 ամսական զարմիկին

Նոյեմբեր 16, 2018 14:54 Ծնողների հետ միասին բռնության թիրախ է դարձել։
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Նոյեմբեր 16, 2018 13:12 Նոյեմբերի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը սպասվում է թույլ անձրև:
Մարտունիում ՔՊ ակտիվիստները փակել են Երևան-Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը

Մարտունիում ՔՊ ակտիվիստները փակել են Երևան-Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը

Նոյեմբեր 16, 2018 12:30 Ռեյտինգային ցուցակի դեմ բողոքի համար։
«Հայաստանը չի կարող հակառակվել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցմանը». Պետդումայի պատգամավոր

«Հայաստանը չի կարող հակառակվել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցմանը». Պետդումայի պատգամավոր

Նոյեմբեր 16, 2018 12:26 Սավելևը նշել է, որ ռուսական կողմը կաջակցի Ադրբեջանին։