Տնտեսական

11.07.2011 10:56


Հայաստանից արտագաղթը աճում է

Հայաստանից արտագաղթը աճում է

Հայաստանի երկու հիմնական օդանավակայանների՝ «Զվարթնոց» (Երևան) և «Շիրակ» (Գյումրի), տրամադրված տվյալների համաձայն՝ 2011թ. առաջին կիսամյակին ժամանել է 314 147 մարդ, իսկ հեռացել է 377 584 մարդ։ Այսպիսով, մեկնողների թիվը ժամանողների թվին գերազանցել է 63 437–ով։ Այն 22 172–ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Նշենք, որ երկրի երկու օդանավակայնների տվյալներով՝ արտագաղթի հաշվեկշռի հաշվարկները Հայաստանում կատարվում են ամեն տարի, քանի որ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակման պատճառով երկաթգիծը երկիրը կապում է միայն Վրաստանի հետ, իսկ դեպի Ռուսաստան ավտոբուսային երթերը, որոնք նույնպես անցնում են վրացական տարածքով, չեն կարող էական ազդեցություն ունենալ արտագաղթի ցուցանիշների վրա։

Այս խորագրի վերջին նյութերը