Լրահոս

28.11.2011 15:58


Քաղծառայության խորհուրդը միայն խիզախ և սկզբունքային քաղծառայողների՞ է պաշտպանելու

Քաղծառայության խորհուրդը միայն խիզախ և սկզբունքային քաղծառայողների՞ է պաշտպանելու

ՀՀ քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանին լրագրողը հարց է ուղղել՝ արդյոք խորհուրդը պատրաստվո՞ւմ է պաշտպանել վերջերս աշխատանքից հեռացած մի քանի քաղծառայողների։

Տեղեկացնենք, որ մամուլում հրապարակում է տարածվել, ըստ որի՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության չորս ու աշխատանքի և սոցապահովության հարցերի նախարարության մեկ քաղծառայող «Facebook»-ի միջոցով իրենց բողոքն են արտահայտել կառավարությանը պետական աշխատողների ցածր վարձատրության համար և աշխատավարձերի բարձրացման կոչով ստորագրահավաք կազմակերպել, սակայն մի քանի օր անց աշխատանքից հեռանալու դիմումներ են ներկայացրել:

Նա ասել է, թե իրենց ոչ ոք չի դիմել, այդ իսկ պատճառով ինքը տեղյակ չէ այդ ամենից։

Դեպքեր են եղել, երբ պաշտոնյաները ցանկացել են քաղծառայողին ազատել աշխատանքից, սակայն չեն կարողացել։ Մեր խորհրդի կողմից աշխատանքի ազատման քննված միջնորդություններից կեսից ավելին մերժվել է,–ընդգծել է բանախոսը։

«Քաղծառայողը պետք է կարողանա պաշտպանվել։ Ես ուզում եմ պաշտպանել նրանց, ովքեր իրենք են ուզում պաշտպանել իրենց։ Ես չեմ ուզում վախկոտ և անսկզբունք մարդկանց պաշտպանել»,–ասել է Մ. Բադալյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը