Մեկնաբանություն

17.02.2012 00:22


Օսկանյանի «վկաները»

Օսկանյանի «վկաները»

Վարդան Օսկանյանի ԲՀԿ–ին անդամակցելուց հետո «ազատ, բայց սերժատու» լրատվամիջոցները, որոնց միացել են նաև քաղաքական դաշտի ազնիվ ու անազնիվ «քյարփինջները», էժանագին վայնասուն են բարձրացրել։

Վերջին երկու–երեք օրվա մեջ նախկին արտգործնախարարի շուրջ սերժատուները «գեոպոլիտիկ» և այլ բնույթի «վերլուծություններ» են կատարում առավոտից–երեկո։ Տպավորությունն  այնպիսին է, որ «ֆուտբոլասերների» շրջապատում օսկանյանացավ են կպել ու դարձել են Օսկանյանի «վկա»։

Օսկանյանի դեմ արշավի կազմակերպման պատվիրատուի ականջները թաքցնել չի հաջողվում և ակնհայտ է, որ Բաղրամյան 26–ում Ծառուկյան–Օսկանյան համագործակցության փաստից  «նագլի մանթո» են մնացել ու փորձում են այդ հոգեվիճակից դուրս գալ հոգեհարազատ «մուտիլովկաների» միջոցով. գոնե կարճաժամկետում, ասում են, օգնում է։

Այս ամենի իրական պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանին չհաջողվեց Գագիկ Ծառուկյանից ստանալ հավաստիացում, որ Օսկանյանը չի հայտնվի ԲՀԿ–ում։ Ծառուկյանը շատ հստակ հասկացրել է ՀՀԿ «ճկուն» ղեկավարին, որ ԲՀԿ–ն ինքնուրույն ուժ է և ինքնուրույն է որոշումներ կայացնում։

Չափից դուրս հավաստի աղբյուրների տեղեկացմամբ՝ Սերժ Սարգսյանը մոտ մեկ ամիս փորձել է հասնել այն բանին, որ Օսկանյանը ԲՀԿ–ի ցուցակ չմտնի, բայց Ծառուկյանը հարցն այդ թողել է «հաջորդ դասին»։ Իսկ «հաջորդ դասին», ինչպես հայտնի է, Օսկանյանն անդամագրվեց ԲՀԿ–ին ու շուտով կմասնակցի նախընտրական արշավին։  

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը