Խմբագրական

Հունիս 06, 2012 23:21

Դրամի արժեզրկման տնտեսաքաղաքական հետևանքները

Դրամի արժեզրկման տնտեսաքաղաքական հետևանքները

«Ուժեղ» դրամի «վկաները»

Կար ժամանակ, երբ դրամի արժևորումը դոլարի նկատմամբ Կենտրոնական բանկի նախկին ղեկավար ու ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանի մեջ հպարտության զգացում էր առաջացնում։ Համենայնդեպս, նա այդպես էր ցույց տալիս։

Երբ տարիներ շարունակ ասվում էր, թե «ուժեղ» դրամը խոչընդոտում է տեղական արտադրության մրցունակության բարձրացմանը և արտահանմանը, Տ. Սարգսյանը, դեմքի «մոնետարիստական» արտահայտությամբ, պատասխանում էր, որ դա այդպես չէ, որ «ուժեղ» դրամը համարյա ազգային արժեք է, և որ խնայողությունները պետք է պահել դրամով։ Թե ինչ տեղի ունեցավ այդ ամենի հետևանքով, բոլորիս է հայտնի. Հայաստանը դարձավ առավելապես ներմուծող երկիր, արտահանումը էականորեն պակասեց (բացառությամբ հանքանյութերի և սակավաթիվ արտադրատեսակների), իսկ դրսից ուղարկվող մասնավոր տրանսֆերտներն էլ բնակչությունից էժան գնով հավաքվեց և ուղղվեց ներմուծման սպառմանը։

Նորմալ երկրներում նմանատիպ դրամավարկային քաղաքականություն վարած ԿԲ նախագահին կիլոմետրերով հեռու կպահեին պետական հաստատություններից, իսկ մեզ մոտ ճիշտ հակառակը եղավ՝ ապաշնորհ ԿԲ ղեկավարին առաջ տարան ու կարգեցին գործադիր մարմնի ղեկավար, ով ստիպված է լինելու դեմքի նույն «մոնետարիստական» արտահայտությամբ հիմա էլ բնակչությանը համոզել, թե «թո՛ւյլ» դրամն է ազգային արժեք, և որ պետք չէ խնայողությունները պահել դրամով (իրականում խնայողությունները մարդիկ դրամով չեն պահում 2009թ. մարտի 3–ից, երբ մեկ գիշերվա ընթացքում 25 տոկոսի չափով կորցրեցին իրենց խնայողությունները)։

«Թույլ» դրամի էպիկրիզը

Ինչպես հայտնի է, վերջին շրջանում ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ գրեթե ամեն օր թուլանում է։

Մակրոտնտեսագիտության տեսության համաձայն՝ պետության ազգային արժույթի թուլացումն այլ երկրների վճարամիջոցների նկատմամբ երկարաժամկետում կարող է դրականորեն անդրադառնալ տեղական արտադրողների վրա, խթանել արտահանումը և կրճատել ներմուծումը, իսկ կարճաժամկետում հնարավոր են ինֆլյացիոն երևույթներ՝ հատկապես ներմուծվող ապրանքների մասով։ Կառավարության խնդիրն այդ ժամանակ պետք է լինի հարկային, մաքսային և ծախսային քաղաքականության միջոցով մեղմել կարճաժամկետում առաջացած լարվածությունը և միաժամանակ նախադրյալներ ստեղծել երկարաժամկետ զարգացման համար։ Կան տարբեր մոդելներ, բայց դրանց ընտրության շուրջ մասնագիտական խոր վերլուծության ու գնահատական տալու անհրաժեշտություն սույն հոդվածի շրջանակներում չեմ տեսնում։

Գանք պրակտիկային։ Հայաստանի իշխանությունները և «օրթոդոքս» իշխանամետ տնտեսագետները, ովքեր տարիներ առաջ «ուժեղ» դրամի գովքն էին անում, հիմա, հղում անելով տնտեսագիտության տեսությանը, հայտարարում են, թե դրամի փոխարժեքի փոփոխությունը դոլարի նկատմամբ շատ լավ երևույթ է։

Այո՛, իշխանություններն ու նրանց կից փորձագետները տեսականորեն ճիշտ են. եթե դրամը «թուլանա», ապա տեղական ապրանքների գներն ավելի մրցունակ կլինեն, իսկ արտահանումն էլ կավելանա։ Բայց այստեղ կա մի մեծ «բայց»։ Բանն այն է, որ տնտեսագիտության տեսության այս օրենքները գործում են այն դեպքում, երբ տվյալ երկրի տնտեսությունն ունի համապատասխան կառուցվածք, կա զարգացած արտադրություն, և դրամավարկային լծակներին զուգահեռ կիրառվում են համարժեք հարկաբյուջետային լծակներ։  Այդ լծակները կարճաժամկետում ու երկարաժամկետում միմյանց հակակշռելով ու փոխլրացնելով՝ միտված պետք է լինեն տնտեսական աճին, գործազրկության կրճատմանն ու  ինֆլյացիայի ողջամիտ չափերի պահպանմանը։ Գերակայողը, անշու՛շտ, պետք է լինեն տնտեսական աճը և զբաղվածության ավելացումը՝ հատկապես երբ տնտեսությունը ճգնաժամի մեջ է։ Տվյալ դեպքում արդեն էական չէ, թե տնտեսությունը անկում է ապրել էկզոգե՞ն, թե՞ էնդոգեն գործոններով պայմանավորված։

Իսկ ի՞նչ է արվել ու արվում մեզ մոտ։ 2008թ. սկսած՝ իշխանությունը թե՛ հարկաբյուջետային, թե՛ դրամավարկային լծակներով, մոլագարի համառություն դրսևորելով, խեղդում է բիզնեսը, որի հետևանքով բազմաթիվ մանր ու միջին տնտեսվարողներ պարզապես փակեցին իրենց բիզնեսը՝ դառնալով վարձու աշխատողներ կամ գործազուրկներ, իսկ խոշոր բիզնեսը ներդրումային զգուշավորություն է ցուցաբերում, ինչպես նաև արտահանում է կապիտալը, քանի որ շատերը իռացիոնալ սպասումներ ունեն։ Իսկ դա նշանակում է, որ  բիզնեսի խթանման դասական բանաձևերը չեն գործելու, այսինքն՝ մենք հանկարծ ու արտահանող երկիր չենք դառնալու. դրա համար բազում այլ նախադրյալներ են պետք

Հաշվի առնելով այն, որ Հայաստանն առավելապես ներմուծող երկիր է՝ կարող ենք ասել, որ դրամի թուլացումը դոլարի նկատմամբ կարճաժամկետում ու նաև երկարաժամկետում հանգեցնելու է ներմուծվող ապրանքների գների աճին, ինչը լրացուցիչ սոցիալական բեռ է դառնալու հասարակության աղքատ խավի վրա։

Ներկա իրավիճակից շահող դուրս կգան դոլարային եկամուտներ ունեցողները, ինչը նշանակում է, որ զուտ հայկական իրականության հետ կապված մարդիկ տուժելու են (դրամով աշխատավարձ ստացողները), քանի որ խանութից օգտվելիս զգալու են, որ իրենց գնողունակությունն առաջվանը չէ՝ եկամուտները հետ են մնում գների մակարդակից։

Ինչ վերաբերում է դրամի թուլացումից հետագայում օգտվելուն, ապա դա հնարավոր կլինի այն դեպքում, երբ հարկաբյուջետային լծակները նպաստեն բիզնեսի զարգացմանը։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի կառավարությունը չտառապի «մեծ բյուջե» ունենալու «իդեա–ֆիքսով», այսինքն՝ հարկային տեռորին վերջ տա։ Հայաստանում, ցավոք, այդպես չէ։ «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման շրջանակներում դրամի թուլացումն էլ, ուժեղացումն էլ հիմնականում բացասական էֆեկտ է ապահովելու, քանզի իշխանությունն իր առաջ լրիվ այլ խնդիր է դրել ու այլ «բնագծեր» է փորձում նվաճել, ինչն ավելի շուտ բոլշևիզմի տեսության մեջ է տեղավորվում, այլ ոչ թե դասական տնտեսագիտության։

Երբ տնտեսագիտության տեսությունն իր տեղը զիջում է քաղաքագիտությանը

Շուկայական տնտեսության տեսաբանները հաշվի չէին առել, որ Տիգրան Սարգսյանի պես «միջազգային կենտրոնների» մասնագետը կարող է պետության տնտեսություն ղեկավարել, ու այդ իսկ պատճառով համապատասխան բանաձևեր չէին առաջարկել։ Փոխարենը մեզ կարող են օգնել քաղաքականության տեսաբանները։

Դասական քաղաքագիտական գրականության մեջ նկարագրված են ժողովրդավարական, ավտորիտար և տոտալիտար պետությունների կառավարման մոդելները, որոնց վերաբերյալ կան տարբեր տեսակետներ։ Յուրաքանչյուր տեսաբան յուրովի է մեկնաբանում իշխանություն–հասարակություն հարաբերությունների էությունը և զարգացման ուղղությունը, բայց բոլորի մոտ ընդհանուրն այն է, որ ժողովրդավարական համակարգն առավել արդյունավետ կառավարման ձև է, քան ավտորիտարն ու տոտալիտարը, և որ ի վերջո ավտորիտար ու տոտալիտար պետությունները ժամանակի ընթացքում կա՛մ վերանում են, կա՛մ դառնում են ժողովրդավարական։

Քաղաքականության տեսաբաններն ու պրակտիկները տարբերում են պետությունների ժողովրդավարական անցման փափուկ և կոշտ տարբերակներ։ Երբ ավտորիտար կամ տոտալիտար պետությունների կառավարող գիլդան այլևս այլընտրանք չի թողնում հասարակությանը և ցույց է տալիս, որ կարևոր չէ, թե ով ինչպես է քվեարկում, այլ կարևոր է, թե ով է հաշվում կամ գնում քվեները, այդ դեպքում դրական փոփոխությունների հասնելու միակ տարբերակը մնում է կոշտ, այն է՝ հեղափոխական մեթոդը։

Տեսությունից գալով հայկական իրականություն՝ պետք է նշել, որ մայիսի 6–ի «ընտրություններով» Սերժ Սարգսյանը, անկախ իր կամքից, «մեսիջ» հղեց հասարակությանը՝ հասկացնելով, որ մեզանում ժողովրդավարական անցումը հնարավոր է միայն ցնցումներով։ Թե ինչպես կարձագանքի այս ամենին հասարակությունը, պարզ կդառնա նախագահական ընտրությունների ժամանակ։

Անդրանիկ Թևանյան 

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Հայաստանի կեղծ երկընտրանքը. բուռնաշներ կամ երիտբոլշևիկներ

Հայաստանի կեղծ երկընտրանքը. բուռնաշներ կամ երիտբոլշևիկներ

Հունիս 10, 2015 14:40 Անդրանիկ Թևանյան. «ՀՀ ու ԼՂՀ անվտանգությանը սպառնացող բոլոր նախաձեռնությունների հեղինակ հանդիսացող Վերջի բոլշևիկն ու երիտբոլշևիկները մեզ մոտ ցմահ իշխելու հայտ են ներկայացնում»։
Կարկառուն և ոչ կարկառուն քաղաքական գործիչները

Կարկառուն և ոչ կարկառուն քաղաքական գործիչները

Հունիս 05, 2015 00:50 Քաղաքական առումով Գագիկ Ծառուկյանին պաշտպանելու ցանկություն չունենք։ Բայց կա մի մեծ «Բայց», և արժե առանձնացնել կոտլետները ճանճերից։
Շուշիի ազատագրումը. միֆեր և իրականություն

Շուշիի ազատագրումը. միֆեր և իրականություն

Մայիս 09, 2015 20:45 Եթե հավատալու լինենք պաշտոնական քարոզչությանը, ապա Ղարաբաղյան պատերազմը հաղթել են Սերժ Սարգսյանը և Զորի Բալայանը։ Այդ գործում նրանց օգնել են Մանվել Գրիգորյանը և Սեյրան Սարոյանը։ Բայց դե...
Վերևները ուզում են, իսկ ներքևները կարող են

Վերևները ուզում են, իսկ ներքևները կարող են

Մայիս 01, 2015 15:50 Անդրանիկ Թևանյան. «Հայաստանում ստեղծված քաղաքական ու տնտեսական իրավիճակից կա 2 ելք (ներքաղաքական «ստատուս քվոն» երկար չի կարող պահպանվել)։ Կա՛մ ..., կա՛մ...»։
«Ֆուտբոլային» դիվանագիտությունը պարտվել է. Սերժ Սարգսյանը հավատարիմ է իր գծին (տեսանյութ)

«Ֆուտբոլային» դիվանագիտությունը պարտվել է. Սերժ Սարգսյանը հավատարիմ է իր գծին (տեսանյութ)

Ապրիլ 27, 2015 14:55 Անդրանիկ Թևանյան. ««Ֆուտբոլային» թեման փակված չէ, և ՀՀ–ի ու ԼՂՀ–ի համար նոր փորձությունները դեռ առջևում են»։
100 տարի անց

100 տարի անց

Ապրիլ 24, 2015 19:00 Անդրանիկ Թևանյան. «Եթե նախկինում երիտթուրքերն էին հայերին արտաքսում իրենց բնակավայրերից, ապա հայերն այժմ ինքնաարտաքսվում են՝ հեռանալով ագահության, դիլետանտիզմի և վատ կառավարման դրսևորումներից»։
Անհասկանալի հորթային հրճվանք «արևմտամետներից». ի՞նչ պետք է անի Հայաստանը

Անհասկանալի հորթային հրճվանք «արևմտամետներից». ի՞նչ պետք է անի Հայաստանը

Ապրիլ 03, 2015 12:25 Մեր միակ հնարավորությունը Հայաստանը ներսից ուժեղացնելն է։ Հնարավո՞ր է արդյոք այդ ամենին հասնել գործող իշխանությունների օրոք։ Հարցը հռետորական է։
Լռությունը համաձայնության նշան չէ

Լռությունը համաձայնության նշան չէ

Մարտ 09, 2015 11:20 Անդրանիկ Թևանյան. «Սկզբում մեզ համարում էին լևոնական, բայց հետո հասկացան, որ դա այդպես չէ, ու սկսեցին համարել քոչարյանական։ Հետագայում արդեն մեզ համարեցին ԲՀԿ–ական։ Նման գնահատական տվողները պարզապես ցույց էին տալիս իրենց ստրկամտությունը»։
Անդրանիկ Թևանյան. «2008–ից հետո իշխանության վարած քաղաքականությունն արկածախնդրային բնույթ ունի» (տեսանյութ)

Անդրանիկ Թևանյան. «2008–ից հետո իշխանության վարած քաղաքականությունն արկածախնդրային բնույթ ունի» (տեսանյութ)

Փետրվարի 05, 2015 14:55 «Ռազմավարական խնդիրը ներքին ու արտաքին քաղաքականության փոփոխությունն է, իսկ մարտավարականը՝ իշխանափոխությունը»։
Սպեկուլյանտներն ու Հայաստանի դեմ ահաբեկչությունը

Սպեկուլյանտներն ու Հայաստանի դեմ ահաբեկչությունը

Դեկտեմբեր 19, 2014 16:55 Անդրանիկ Թևանյան. «ՀՀ իշխանությունները պետք է մեր պետության ու ՀՀ քաղաքացիների շահը պաշտպանեին, այլ ոչ թե վերածվեին դոլար ծախող «դալալի»»։
Անդրանիկ Թևանյան. «Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունից շահում է միայն Ադրբեջանը» (տեսանյութ)

Անդրանիկ Թևանյան. «Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունից շահում է միայն Ադրբեջանը» (տեսանյութ)

Հոկտեմբեր 24, 2014 17:15 «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի տնօրեն և «7or.am» լրատվավերլուծական կայքի հիմնադիր Անդրանիկ Թևանյանի ելույթը հանրահավաքի ժամանակ։
Օրակարգը որոշում է քաղաքացին (տեսանյութ)

Օրակարգը որոշում է քաղաքացին (տեսանյութ)

Հոկտեմբեր 15, 2014 14:40 Անդրանիկ Թևանյան. «Իշխանափոխություն. ահա՛ այն օրակարգը, որը միջանկյալ փուլ է։ Այս նոր շարժման կարգախոսը պետք է լինի «Միացում»–ը։ «Միացում»–ը հաղթել է 88–ին, կհաղթի նաև հիմա»։
Կարծրատիպերի ջարդ, մոնստրների կոտորած և հեղինակությունների «մորթ»

Կարծրատիպերի ջարդ, մոնստրների կոտորած և հեղինակությունների «մորթ»

Հուլիս 14, 2014 12:25 Գերմանիայի հաղթանակով համաշխարհային ֆուտբոլը անցումային փուլ մտավ։ Խավի–Ինեստա վիրտուոզ զույգի «դարաշրջանն» ավարտվեց։ Այժմ եկել է Շվայնշտայգեր–Կրոս–Խեդիրա կարգապահ ու մարտական եռյակի ժամանակը։
Առաջին հանրապետության ստեղծման և վերացման դասերը. Սերժ Սարգսյանը պետք է հեռանա

Առաջին հանրապետության ստեղծման և վերացման դասերը. Սերժ Սարգսյանը պետք է հեռանա

Մայիս 28, 2014 14:53 Սերժ Սարգսյանը որևէ դաս չի քաղել։ Նա սկսեց «և, և» խաղալ Արևմուտքի ու Ռուսաստանի հետ։ Արդյունքում՝ մենք հայտնվեցին «կամ, կամ»–ի արանքում։
Հայաստանն ու Ղարաբաղը պատերազմի և խաղաղության արանքում

Հայաստանն ու Ղարաբաղը պատերազմի և խաղաղության արանքում

Մայիս 13, 2014 18:27 Բոլշևիկյան ԽՍՀՄ–ի դեմ տասնամյակներով կռիվ տված ու Պուտինի այսօրվա քաղաքականությունը ստալինիզմի հետ համեմատող Արևմուտքը Ղարաբաղի հարցում պաշտպանում է Ստալինի արածները։
ԽՄԿԿ–ից մինչև ՀՀԿ, Կրեմլից մինչև Մելիք-Ադամյան, «դհոլից» մինչև ջութակ

ԽՄԿԿ–ից մինչև ՀՀԿ, Կրեմլից մինչև Մելիք-Ադամյան, «դհոլից» մինչև ջութակ

Մայիս 02, 2014 18:10 Անդրանիկ Թևանյան. «Հսկայական ԽՍՀՄ–ն ընդամենը 70 տարի դիմացավ միակուսակցական դիկտատուրային ու «բեսպրեդելին»։ Փոքրիկ Հայաստանը չի կարող ՀՀԿ–ի անվան տակ միանձնյա իշխանության ձգտող Սարգսյանին պահել»։
Ինչո՞ւ տեղի ունեցավ «Մարտի 1»–ը, և ո՞ւմ էր այն ձեռնտու

Ինչո՞ւ տեղի ունեցավ «Մարտի 1»–ը, և ո՞ւմ էր այն ձեռնտու

Մարտ 01, 2014 11:35 Անդրանիկ Թևանյան. «Նախքան «Մարտի 1»–ը Հայաստանում տեղի էր ունեցել ներիշխանական կրիմինալ հեղաշրջում, որն էլ պատճառ դարձավ հետագա արյունալի իրադարձությունների»։
«Ուժեղ» դրամի փուչիկը

«Ուժեղ» դրամի փուչիկը

Հունվար 16, 2014 13:40 Անդրանիկ Թևանյան. «Փուչիկի» հարցում Տիգրան Սարգսյանը ճիշտ է։ Նա պարզապես պետք է նայի հայելու մեջ և տեսնի Հայաստանի տնտեսության գլխին պայթած փուչիկի հեղինակին»։
Տիգրան Սարգսյանը 2008–ից առաջ և հետո

Տիգրան Սարգսյանը 2008–ից առաջ և հետո

Հունվար 13, 2014 04:00 Անդրանիկ Թևանյան. «Տիգրան Սարգսյանին պետք է արժանացնել Նոբելյան մրցանակի, բայց ոչ թե տնտեսագիտության, այլ մեկ ուրիշ նոմինացիայում»։
«Ֆասադային դեմոկրատիան» և «Մեկ օլիգարխի տնտեսությունը»

«Ֆասադային դեմոկրատիան» և «Մեկ օլիգարխի տնտեսությունը»

Դեկտեմբեր 26, 2013 16:57 Անդրանիկ Թևանյան. «Սերժ Սարգսյանը պետք է հեռացվի, իսկ Տիգրան Սարգսյանը՝ դատական կարգով պատասխանատվության ենթարկվի»։