Խմբագրական

Հունիս 27, 2009 17:59

Երրորդն ավելորդ է կամ լեբեդիզմը գործողության մեջ

Երրորդն  ավելորդ  է կամ լեբեդիզմը գործողության մեջ

2008 թ.-ի նախագահական ընտրություններն ի հայտ բերեցին որոշակի օրինաչափություններ և քաղաքական դաշտի սանիտարական հատումներ էին հիշեցնում։ Մասնավորապես՝ «Արթուր Բաղդասարյան և ընկերներ» նախագիծն անփառունակ վախճան ունեցավ։ Արդյունքում՝ ՕԵԿ նախագահը վերադարձավ «հայրական օջախ»։  

Անցած տարին,  քաղաքական առումով, տապանաքարային ստացվեց նաև «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանի համար։ Նա այժմ զբաղված է ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանի ներքին և արտաքին քաղաքականության գովքով և վարչապետի, գեղամյանական ոճի, քննադատությամբ, ինչը ցույց է տալիս, որ Արտաշես Մամիկոնիչի  աչքը Տիգրան Սարգսյանի աթոռին է ուղղված։ «Եթե վարչապետին «ժերտվա» տան,  ապա հնարավոր է, որ իմ բախտը բացվի։ Ումի՞ց եմ պակաս։ Պարզապես պետք է «առանձնակի դաժանությամբ»  գովել Սերժ Սարգսյանին և առաջ ընկնել «կոնկուրենտներից»»,- հավանաբար մտածում  է ժողգործիքների մեծ սիրահարն ու մտնում եթեր, բայց, հազիվ թե, արդյունքի հասնի։ Տ. Սարգսյանն անփոխարինելի է նախագահի համար։ Ուրիշ էլ ո՞վ կհամաձայներ լինել այնպիսին, ինչպիսին որ գործող վարչապետն է։

Նկատենք, որ վարչապետացու դառնալու մասով  Գեղամյանի բախտը միշտ էլ չի բերել։ 1999թ-ի հոկտեմբերի 27-ից հետո, երբ ներքաղաքական լարվածություն էր առաջացել Ռոբերտ Քոչարյանի և վարչապետ նշանակված Արամ. Զ. Սարգսյանի միջև, «Ազգային միաբանության» առաջնորդը նախագահի կողմն էր բռնել։ Գեղամյանը հույս ուներ, թե Ա. Սարգսյանին աշխատանքից ազատելուց հետո՝ իշխանություններն իր ջանքերը կգնահատեն և կառավարության ղեկավար կնշանակեն, մանավանդ որ նրան այդպիսի ակնարկներ էին արվել (ի դեպ, այդ օրերին վարչապետ դառնալու ակնարկների «կուտը կերավ» նաև Ռուսաստանից ժամանած ոչ անհայտ գործարար Արկադի Վարդանյանը, ով իր մուրազին չհասնելուց հետո՝ դարձավ թունդ ընդդիմադիր և նույնիսկ ուզում էր հեղափոխություն անել, իսկ դրանից առաջ պաշտպանում էր Ռոբերտ Քոչարյանին)։

2000 թ.-ին Արամ Սարգսյանին աշխատանքից ազատեցին, բայց  Գեղամյանը  նրան չփոխարինեց։ Դրանից հետո, մինչև հոգու խորքը վիրավորված, Ա. Գեղամյանը սկսեց դաժան քննադատության ենթարկել Քոչարյան-Սարգսյան զույգին։ Այդ  քննադատությունն այնքան լացացնող էր, որ «սրտից թույլ» հայ ընտրողը նրան ընդդիմության լիդեր էր ընդունում։

2003-ի նախագահական ընտրություններում ընդդիմադիր դաշտի 2 հիմնական  խաղացողներ կային՝ Ստեփան Դեմիրճյանն ու Արտաշես Գեղամյանը։ Նախընտրական պայքարի մեկնարկից քիչ անց՝ Մամիկոնիչը զգաց, որ զիջում  է  Ս. Դեմիրճյանին։ Նա  որոշում կայացնելու 2 տարբերակ ուներ՝ կամ միանալ Դեմիրճյանին և ընդդիմադիր ձայները չփոշիացնել, կամ դառնալ ընդդիմադիր դաշտի 2-րդ պլանի  լավագույն  դերակատարը և այդկերպ ծառայություն մատուցել իշխանություններին։ Գեղամյանն ընտրեց 2-րդ «կամ»-ը։ Շատերն են հիշում  Սերժ Սարգսյան-Արտաշես Գեղամյան հեռուստաբանավեճը քարոզարշավի փուլում։ Բանավեճում «հաղթեց» Գեղամյանը։ Քաղքենի ու մի քիչ էլ կոմունիստական  կարոտախտով տառապող հայ ընտրողը հաճելիորեն ցնցված էր։ Գեղամյանի ծակող ձայնը և սահմռկեցուցիչ  մակրոէկոնոմիկան՝ հունից հանեցին որոշակի ընտրազանգվածի և Մամիկոնիչը բավական ձայներ հավաքեց՝ շուրջ 15 տոկոսով զբաղեցնելով 3-րդ տեղը։

«Հեռուստաբանավեճ» կազմակերպելով՝ իշխանությունները նախ նպաստեցին Գեղամյանի վարկանիշի աճին և Դեմիրճյանի ձայների կորստին և,  բացի այդ, խաղացին «Ազգային Միաբանության» առաջնորդի փառասիրության վրա և խափանեցին  Գեղամյան-Դեմիրճյան հնարավոր ալյանսի ստեղծումը։ Այդ պարզունակ քաղտեխնոլոգիան աշխատեց։ Գործի էին դրվել նաև որոշակի քանակի «զրոներ», որոնց մասին հետագայում հրապարակով ակնարկում էր այն  ժամանակվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։

Ընդհանրապես, Ս. Սարգսյանը շատ «նագլի» խասիաթ ունի։ Մարդկանց հետ «զրոներով» «հեռուստաբանավիճում» է ու հետո հրապարակով հայտարարում այդ մասին։ Հավանաբար դա արվում է՝ հաճախորդներին ամբողջությամբ «կոնտրոլի» տակ պահելու և նրանց հետդարձի ճամփան փակելու նպատակով։ Եթե  հիշում եք,  2008-ի նախագահականի ժամանակ էլ Սերժ Սարգսյանը բացահայտ խոսեց իր հաճախորդների մասին։ Ինչևէ։

Անցած տարվա ընտրությունների ժամանակ՝ Գեղամյանի դերն  ստանձնեց Արթուր Բաղդասարյանը։ Բայց,  ի տարբերություն Մամիկոնիչի, Բաղդասարյանը  գեղամյանություն  արեց ոչ թե ընտրություններից առաջ, այլ՝ հետո։ Եվ, բացի այդ, Գեղամյանը, որպես կոմունիստական «շկոլան» անցած հին մարդ, իր դերը խաղացել էր շատ նուրբ ձևով և մինչև 2007-ի խորհրդարանական ընտրությունները դեռ կարողանոմ էր «հնդկական կինոների» սյուժեներ ցույց տալ բազմաչարչար հայ ժողովրդին ու չընկալվել որպես քաղաքական ական։ Այսինքն, 2003-ից հետո Մամիկոնիչի «կինոն» վերջնականապես ձանձրացրեց մարդկանց  միայն տարիներ անց։ Իսկ Ա. Բաղդասարյանի քաղաքական մահը վրա հասավ անմիջապես ընտրություններից հետո։

Շատերն  այն կարծիքի  են,  որ ՕԵԿ առաջնորդը գործուղվել էր ընդդիմադիր դաշտ, որպեսզի հետագայում ձայներ գողանա նախագահական ընտրության ժամանակ։ Ես այդ կարծիքին չեմ։ Ըստ իս, Ա. Բաղդասարյանը ԱԽՔ դարձավ  հընթացս։ 2008-ի փետրվարյան օրերին նա ուներ 2 տարբերակ՝ կա՛մ միանալ  Լևոն Տեր-Պետրոսյանին, կա՛մ գնալ իշխանության մոտ։ Բաղդասարյանն ընտրեց Անվտանգության խորհրդի քարտուղարի՝ ԱԽՔ-ի դերը (հանուն արդարության նշենք, որ Տեր-Պետրոսյանը մինչ այդ բավական կոշտ էր բանակցել Բաղդասարյանի հետ և, միգուցե,  դրանով էր պայմանավորված վերջինիս՝ Տեր-Պետրոսյանին չմիանալը, քանի որ պաշտոնական տվյալներով շուրջ 270.000 ձայն հավաքած թեկնածուն չէր կարող մյուս գործիչների հետ հավասար կարգավիճակով միանալ առաջին նախագահին)։

Անշուշտ,  Բաղդասարյանն ուներ նաև որոշման 3-րդ տարբերակը՝ չմիանալ ո՛չ իշխանությանը, ո՛չ Տեր-Պետրոսյանին։ Եթե նա  այդպես վարվեր, ապա քաղաքական դաշտն այսօր լրիվ այլ կոնֆիգուրացիա կունենար։ Բայց եղավ այն՝ ինչ եղավ։ Եվ բարին էլ դա էր, քանի  որ Բաղդասարյանն իր նախորդ տարիների գործունեության ընթացքում ամբողջությամբ չէր բացահայտվել։ ԱԽՔ-ացնելով՝ Սերժ Սարգսյանը բացահայտեց նրան մինչև վերջ։ Պարզ դարձավ, որ Ա.  Բաղդասարյանը քոքված քիրվայասեր  է, պատրաստ է Ղարաբաղի հարցում այնպիսի քայլերի,  որ պարզապես բոլշևիկ Ղուկաս Ղուկասյանին են հիշեցնում։ Այդ առումով,  Սերժ Սարգսյանը բավական օգտակար գործ կատարեց՝ քաղաքական դաշտը մաքրելով շարիկովներից։

Այսպիսով, Հայաստանի քաղաքական պրակտիկան ի հայտ բերեց հերթական օրինաչափությունը։ Այն  է՝ ընդդիմադիր դաշտի 2-րդ  «սորտի» գործիչները, ովքեր նախագահական ընտրություններում զբաղեցնում են 3-րդ տեղը՝ ի վերջո դառնում են իշխանության կցորդ  ուժ և  վերածվում քաղաքական դիակի։ 

Ի դեպ,  հետսովետական տարածքում նախագահական ընտրություններում 3-րդ տեղ զբաղեցնողներին իշխանության օգտին խաղացնելու տեխնոլոգիան առաջին անգամ կիրառվեց Ռուսաստանում։ 1996-ի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ հիմնական մրցակիցներ էին իշխանությունը ներկայացնող Բորիս Ելցինը և ընդդիմադիր կոմունիստ Գենադի Զյուգանովը, առաջադրվել էր նաև գեներալ Լեբեդը, ով ընտրության առաջին փուլի արդյունքով զբաղեցրեց 3-րդ տեղը՝ հավաքելով մոտ 15 տոկոս ձայն։ 2-րդ փուլից առաջ  ելցինական իշխանությունն իր կողմը քաշեց բամբ  ձայն  ունեցող գեներալին՝ նրան  նշանակելով (Արթուր Բաղդասարյանի ականջը խուլ) Անվտանգության խորհրդի քարտուղար՝ ԱԽՔ։ Հետագայում  Լեբեդին հեռացրին այդ պաշտոնից և նա,  մինչև վթարի զոհ դառնալը, գուբերնատոր էր աշխատում Ռուսաստանի հեռավոր շրջաններից մեկում։

Փաստորեն, 3-րդ տեղը զբաղեցրածների ճակատագրերը նույնությամբ կրկնվում են և այդ  սինդրոմը կարելի է անվանել լեբեդիզմ։ Լեբեդիզմով տառապել են և՛ Գեղամյանը, և՛, առավելևս, Արթուր Բաղդասարյանը։

Լեբեդիզմը  դրսևորվում  է  շատ հստակ սխեմայով. նախագահացուի ընդդիմադիր կեցվածք,  ընտրություններում 3-րդ տեղի գրավում  շուրջ 15 տոկոս ձայնի շրջանակներում  և ....  ԱԽՔ։

                                                                                                Անդրանիկ   Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Ապրիլ 23, 2019 11:45 Նիկոլը ճիշտ էր 2018թ. ապրիլի 23–ին, բայց սխալվեց վարչապետ դառնալուց հետո:
Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Մարտ 12, 2019 18:40 Նա պառակտել է Հայաստանի հանրությանը, բայց պատրաստ է խաղաղություն քարոզել հարևան երկրում ու քիրվայություն անել ադրբեջանցիների հետ:
Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Մարտ 01, 2019 16:50 Իրականությունն այն է, որ «Մարտի 1»-ը հնարավոր դարձավ ատելության մթնոլորտի արդյունքում:
Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Փետրվարի 22, 2019 10:10 96-ի կեղծիքների ու բռնության հետևանք էին 98-ի իշխանափոխությունը, 1999-ի հոկտեմբերի 27-ը ու 2008–ի մարտի 1-ը:
«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

Փետրվարի 13, 2019 20:53 Դե արի ու այսքանից հետո քննադատիր նրանց, ովքեր Փաշինյանի՝ իշխանության գալու մեջ դրսի ուժերի դավադրություն են տեսնում:
Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Փետրվարի 05, 2019 13:05 Որքան էլ ԱՎԾ–ն ուշացրեց տարեկան մակրոցուցանիշների ամփոփումը, միևնույն է, վերջում թվերը հեղափոխական չստացվեցին։
Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փետրվարի 04, 2019 19:00 Բոլթոնի պլանով նախատեսվում է, որ Հայաստանը պետք է զիջումների գնա Արցախի հարցում՝ մինչ այդ պատրաստելով հասարակությանը «խաղաղությանը»:
Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փետրվարի 02, 2019 11:35 Ինչո՞ւ Փաշինյանը մտավ Բոլթոնի պլան և ինչո՞ւ է այժմ փախչում դրանից։
Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Հունվար 28, 2019 16:34 Հիմա կրկին, ինչպես 1998–ին, Հայաստանի ու Արցախի գլխին մութ ամպեր են կուտակվում։
Մեծ խաղի փոքրիկ դետալները

Մեծ խաղի փոքրիկ դետալները

Հունվար 24, 2019 11:55 Գալի՞ս է Փաշինյանի՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» գրելու ժամանակը։
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Հունվար 17, 2019 12:20 Փաշինյանը չունի Արցախի խնդրի լուծման հարցում որոշումներ կայացնելու մանդատ, լեգիտիմություն ու անհրաժեշտ պաշար:
Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Հունվար 09, 2019 14:15 Փաստորեն, եթե Քոչարյանի գրքի վաճառքը սկսվի Հայաստանում, ապա Փաշինյանը կարող է է՛լ ավելի մեծ ռեկորդների մասին խոսել:
Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Հունվար 03, 2019 09:55 Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց այն գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են: Բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները:
2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

Դեկտեմբեր 31, 2018 21:22 Մեզ մոտ ոչ թե նոր Հայաստանի նոր իշխանություն է ձևավորվել, այլ հին Հայաստանի վերջին իշխանությունը:
Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Դեկտեմբեր 26, 2018 16:00 Բոլթոնի պլանի կյանքի կոչումն է, որ ոգևորել է Ադրբեջանին ու, ամենայն հավանականությամբ, այդ պլանը դիմադրության չի հանդիպել Հայաստանում:
Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Դեկտեմբեր 06, 2018 14:15 Հասկանո՞ւմ է արդյոք Փաշինյանը, որ շատ ավելի լուրջ խնդիրներ մեր պետության և անձամբ իր համար կառաջանան, եթե նա բացի «Պանդորայի արկղը»:
Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Նոյեմբեր 27, 2018 14:40 «Նիկոլը Ճիշտ էր, ես սխալվեցի» սարգսյանական ձևակերպումն այլ իմաստ է ստանում:
Ո՞վ կհաղթի ընտրություններում

Ո՞վ կհաղթի ընտրություններում

Նոյեմբեր 22, 2018 17:00 Տիգրան Մուկուչյանը, դեմքի անմեղ հայացքով ու իր բարի աչուկները ճպճպացնելով, մեզ կհաղորդի թվերը այնպես, ինչպես հաղորդում էր նախորդ ընտրությունների ժամանակ:
Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Նոյեմբեր 16, 2018 11:38 ՀՀԿ-ն ու դրա լիդերը ցանկության դեպքում անգամ չէին կարող այնպիսի մոդել ստեղծել, ինչպիսին որ ստեղծում է Նիկոլ Փաշինյանը:
Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Նոյեմբեր 09, 2018 15:28 Ո՞վ կդառնա Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր հակառակորդը: