Աշխարհ

11.06.2013 10:17


Թուրք հատուկջոկատայինները Թաքսիմի հրապարակ են ներխուժել(տեսանյութ)

Թուրք հատուկջոկատայինները Թաքսիմի հրապարակ են ներխուժել(տեսանյութ)

Թուրքական ոստիկանության հատուկջոկատայինները ներխուժել են Ստամբուլի Թաքսիմի հրապարակ, որտեղ արդեն երկու շաբաթ ցույցերը չեն դադարում:

«Բի-Բի-Սի»-ի թղթակցի խոսքերով՝ ոստիկանները ցուցարարներին ցրելիս օգտագործում են արցունքաբեր գազ և ջրանետներ: Դեռ երեկ Էրդողանը ելույթ ունենալով իր կողմնակիցների առջև՝ հայտարարել էր, որ կառավարության համբերությունը սահման ունի, իսկ ցուցարարներին անվանել էր դիակապուտներ, բայց միևնույն ժամանակ պատրաստակամություն էր հայտնել հանդիպել ցուցարարների առաջնորդների հետ:

Հազարավոր մարդիկ դեռ շարունակում են բողոքի գործողությունները Ստամբուլի Թաքսիմ և Անկարայի Կիզիլայ հրապարակներում:

Հիշեցնենք, որ Թուրքիայում բազմահազարանոց ցույցերը սկսվել էին անցած ուրբաթ, իսկ պատճառը Գեզի պուրակում առևտրա-ժամանցային կենտորն կառուցելու ծրագիրն է:

11 օրվա ընթաքում 4 մարդ զոհվել է, հինգ հազարից ավելի մարդ տարբեր աստիճանների վնասվածքներ է ստացել, ցույցերի հարյուրավոր մասնակիցներ ձերբակալվել են։

Այս խորագրի վերջին նյութերը