Խմբագրական

Սեպտեմբեր 11, 2009 09:47

Քաղաքական պատասխանատվության խնդիրը

Քաղաքական  պատասխանատվության խնդիրը

Հայ-թուրքական ներկա հարաբերությունների և վերջնարդյունքի թիվ մեկ պատասխանատուն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է։ Նրան են պատկանելու հաջողության դափնիները, բայց նաև՝ անհաջողության քաղաքական պատասխանատվությունը։ Եթե սարգսյանական քարոզչամեքենան թմբկահարում է, թե 18 տարի ոչ մեկին չհաջողվեց անել այն, ինչին մեկ տարում հասավ Ս. Սարգսյանը և դրանով ուզում է հիմնավորել պետության ղեկը ձեռքում պահելու այս իշխանության  իրավունքը, ապա դեպքերի ոչ ցանկալի ընթացքի պարագայում իշխանությունը պետք է ընդունի, որ 18 տարվա ընթացքում ոչ մեկը Հայաստանին այդքան չվնասեց, որքան դա արվեց վերջին մեկ տարում, և դրանից բխող քայլեր կատարի։

Ի դեպ, վերջին 1 և 18 տարվա համեմատականներն անցկացնելու առումով իշխանությունները տնտեսության ոլորտում արդեն հասել են խոշոր նվաճման. մինչ Սերժ Սարգսյանի նախագահ դառնալը ՀՀ արտաքին պարտքը եղել է ճիշտ այնքան, որքան օրվա իշխանություններն այն ավելացրեցին վերջին մեկ տարվա ընթացքում։ ՀՀ արտաքին պարտքն այժմ 3 մլրդ դոլարի շրջանակներում է։ Մինչև վերջերս այն մոտ 1,5 մլրդ էր։ Ասել է թե՝ Սերժ Սարգսյան-Տիգրան Սարգսյան զույգին հաջողվել է մեկ տարվա ընթացքում անել այն, ինչը 18 տարվա ընթացքում մի կերպ է հաջողվել մյուսներին։ Իրոք որ նախանձի ու խանդի արժանի արդյունավետություն է։ Ինչևէ։  

Հիմա եկեք հասկանանք, թե ինչ ասել է հաջողություն և անհաջողություն հայ-թուրքական ճակատում։ Նախ՝ նկատենք, որ հայկական կողմն ի սկզբանե բավական ցածր նշաձող սահմանեց։ Միակ և բավական պարզունակ նպատակ դրվեց հայ-թուրքական սահմանի բացումը՝ որպես երկնքից մանանա թափվելուն հավասարազոր երևույթ, իսկ փոխարենը ռազմավարական բնույթի շատ լուրջ զիջումներ արվեցին, որոնք թուրքական կողմի նախապայմաններն էին։ ՀՀ իշխանությունների կողմից նախապայմաններն ընդունելը Թուրքիայում գնահատեցին ոչ թե բարի կամքի դրսևորման, այլ մեր թուլության նշան ու անցան գրոհի։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը փաստացի դադարեցնելուց զատ թուրքերը լայն ճակատով սկսեցին ներգրավվել նաև Արցախի հարցում։ Դա արվեց Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով, ով,  իր իսկ խոսքով, առաջարկել էր Աբդուլա Գյուլին  օժանդակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Թուրքիան այդ նվերը ձեռքից բաց չթողեց և նախկինում հնչեցվածներին ավելացնում է ևս մեկը՝ Արցախում  հայկական զիջումների տեսքով։ Հրապարակված արձանագրություններում պատահական չէ երկու երկրների խորհրդարանների կողմից վավերացման կետի առկայությունը։ Այդ փուլը թուրքերն օգտագործելու են Արցախի մասով ճնշումներ իրականացնելու և հարցն անվերջ ձգձգելու նպատակով։

Շատերը պնդում են, թե Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրություններում բացակայում է Արցախին առնչվող կետը և, հետևաբար,  անհանգստանալու կարիք չկա։ Բայց դա առնվազն ոչ կոմպետենտ մեկնաբանություն է, քանի որ միայն փաստաթղթի կետերը չի, որ պետք է գնահատել, այլ նաև հարակից գործընթացները։ Տեսակետ կա, որ անգամ արձանագրությունների մեջ կարելի է կապ տեսնել Արցախի մասով, բայց ես չէի ուզենա մտնել մեկնաբանությունների դաշտ. մեկը կարող է ասել մի բան, մեկ ուրիշը՝ մեկ այլ բան։ Պետք է վերլուծել «ֆուտբոլային» դիվանագիտության ընդհանուր պատկերը, որից պարզ կդառնա, որ Թուրքիան լիարժեքորեն  մտել է հայ-ադրբեջանական հարաբերությունների տիրույթ։ Այ դա՛ է մտահոգիչը։

Ի վերջո, չպետք է մոռանալ, որ Թուրքիան Հայաստանի սահմանը փակել էր հենց Արցախի պահով, երբ 1993-ին տեղի ունեցավ  Քարվաճառի (նախկին Քելբաջար) ազատագրման օպերացիան և, բնականաբար, նույն Արցախի թեմայով էլ կպայմանավորի սահմանի բացումը և այդպես էլ հայտարարում է իր նախագահի, վարչապետի ու արտգործնախարարի շուրթերով։

Մի փոքր պատմական էքսկուրս. Քարվաճառի ազատագրումն օդ ու ջրի պես էր հարկավոր Հայաստանի ու Արցախի հյուսիսային և հյուսիսարևելյան հատվածների անվտանգությունն ապահովելու համար։ Քարվաճառից վտանգ էր սպառնում ինչպես Վարդենիսի, այնպես էլ Մարտակերտի ուղղություններով։ Մարտակերտի ազատագրումն առանց Քարվաճառի վրա վերահսկողություն սահմանելու հնարավոր չէր։ Վարդենիսի անվտանգության ապահովումը նույնպես անհնար էր առանց Քարվաճառի նկատմամբ վերահսկողության։ Պատահական չէ, որ մինչ Քարվաճառի ազատագրումը Մարտակերտը մի քանի անգամ ձեռքից ձեռք անցավ, իսկ Վարդենիսում արդեն առաջին անհրաժեշտության իրերն էին դասավորում հայերը, որպեսզի տեղափոխվեն Սևան։ Այդ օրերին էր, որ ազերիները սպառնում էին իրենց սապոգները լվանալ Սևանա լճում։ Միայն հայկական զորամիավորումների գրագետ քայլերի շնորհիվ էր, որ Քարվաճառը մաքրվեց հակառակորդի ռազմական ներկայությունից։ Փրկվեցին և՛ Վարդենիսը, և՛ Մարտակերտը։ Ահա այս գործողությունից հետո է, որ Թուրքիայում որոշեցին ձեռք մեկնել իրենց ազերի եղբայրներին և փակել սահմանը, որպեսզի հացահատիկի պակաս զգացող Հայաստանը ծնկի գա։ Մենք ծնկի չեկանք։ Ավելին,  Քարվաճառի փայլուն ռազմագործողությանը հաջորդեցին մյուսները, և մենք այսօր ունենք Հայաստանի և Արցախի անվտանգության գոտի, ու միայն դրա՛ շնորհիվ է, որ կարողանում ենք դիմացինին  խաղաղություն պարտադրել։

Մեր ֆուտբոլասեր ու շատ «նախաձեռնող»  իշխանության «պասով» Թուրքիան այժմ հնարավորություն է ստացել փաթեթով լուծել  բոլոր հարցերը՝ «ջրել» Ցեղասպանության ճանաչման հարցը և Արցախի մասով ներքաշվել հայ-ադրբեջանական գործընթացում և այդ ճակատում անուղղակիորեն ստիպել, որպեսզի Հայաստանը գնա միակողմանի զիջումների։ Եթե Թուրքիային հաջողվի այդ ծրագրերի իրագործումը, ապա դա արդեն մեր կապիտուլյացիան կլինի, քանի որ այսօր Արցախի խնդրի լուծման շուրջ շրջանառվող տարբերակներն այլ կերպ հնարավոր չէ գնահատել։ Եվ այս ամենն իշխանությունն ուզում է փոխել բաց սահմանի հետ ու դա ներկայացնել որպես ձեռքբերում։

Ամեն ինչ, իհարկե, ժամանակն իր տեղը կդնի, բայց անհրաժեշտ է ֆիքսել կարևոր մի բան. բոլոր այն քաղաքական ուժերը, իշխանության հաստիքային «դամքյաշներն»  ու արտահաստիքային քծնողները, ովքեր մեծ հաշվով ողջունում են հայ-թուրքական ներկա գործընթացը, իրադարձությունների անհաջող զարգացումների դեպքում պետք է Սերժ Սարգսյանի հետ համատեղ նույն չափով  քաղաքական պատասխանատվություն կրեն։ Անշու՛շտ, հաջողությունն էլ բոլոր այդ սուբյեկտներինը  կլինի, երբ սահմանը  բացվի առանց Արցախի մասով որևէ զիջումների։ Այդ դեպքում ես ուրախ կլինեմ, որ ավելորդ անհանգստություն էի ցուցաբերել ու սխալվել իմ վերլուծություններում և գնահատականներում, քանի որ ինքս էլ կողմ եմ հայ-թուրքական սահմանի բացմանը։ Հարցը գնի մեջ է. Արցախը (ներառյալ՝ ազատագրված տարածքները) և Ցեղասպանության ճանաչման գործընթացը սակարկման առարկա չեն կարող լինել, ինչպես որ հիմա Թուրքիան չի սակարկում մեզ հետ Արևմտյան Հայաստանի տարածքները, և մենք էլ դրան ըմբռնումով ենք մոտենում։

Իշխանական և մերձիշխանական ներկայացուցիչներն այժմ խոսում են սահմանի բացման մոտավոր ժամկետներից։ Նշվում է առավելագույնը մարտ (գրողը տանի, դարձյալ մարտ ամսին հանդիպեցինք) ամիսը։ Կարծում եմ՝ դա ողջամիտ ժամկետ կարելի է համարել։ Եթե որևէ տեղաշարժ չերևա մինչև մարտ, կամ այդ տեղաշարժը պայմանավորվի Արցախին զիջումներ պարտադրելով, ապա դա կլինի «ֆուտբոլային» դիվանագիտության վերջնական  ֆիասկոն, և նշածս բոլոր ուժերը՝ Սերժ Սարգսյանի հետ միասին, պետք է հրաժեշտ տան քաղաքական բեմահարթակին։ Այդ ժամանակ չեն ընդունվելու իշխանությունների ու նրա պնակալեզների «Մենք ցույց տվեցինք, որ Հայաստանը պատրաստ է հարաբերությունների, իսկ Թուրքիան խայտառակ եղավ ամբողջ աշխարհով ու չբացեց սահմանը»  պարզունակ արդարացումները, քանի որ այժմ քարոզվում է, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացը՝ նախաստորագրված  արձանագրությունների առկայությամբ, ավելի լայն թափ է ստանալու, իսկ Արցախին վտանգ չի սպառնում։ Փաստն այն է, որ Թուրքիան այսօր արդեն իսկ ստացել է այն ամենը,  ինչը որ իրեն պետք էր։ Այսինքն, Թուրքիայի «նաղդ» ձեռքբերումները մեր դիվանագիտությունը  փոխել է նրանց «նիսյա» խոստումներով։ Այս ամենը անհետևանք չպետք է  մնա։

Անդրանիկ    Թևանյան

Հ.Գ.։ Երեկ երեկոյան, երբ հոդվածն արդեն ավարտել էի և տեխնիկական թերություններն էի շտկում, հանկարծ  հեռուստացույցից դհոլի ձայն հասավ ականջիս։ Պառաված օրիորդի լաչառ ձայնով մեկը՝ փրփուրը բերանին, պաշտպանում էր Սերժ Սարգսյանին ու նրա «ֆուտբոլը»։ Պաշտպանում էր այն Սերժ Սարգսյանին, ում մի երկու տարի առաջ նույն մարդը նույն կերկերուն ձայնով մեղադրում էր բոլոր մահացու մեղքերի մեջ։

Փաստորեն, որքա՜ն ծանր է իշխանության վիճակը, որ նրանք ստիպված ապավինում են դհոլին, զուռնային և այլ ժողգործիքներին։

Հ.Գ.2։ Ի դեպ, հայ–թուրքական այժմյան գործընթացների վերաբերյալ որևէ տեսակետ չեն հայտնել հանրապետության ի պաշտոնե երկրորդ և երրորդ դեմքերը։ Հետաքրքիր կլիներ իմանալ «Հայկական աշխարհի» ճարտարապետի կարծիքն այս ամենի մասին, և արդյո՞ք պատմական հարթության  երկխոսության համար ստեղծվելիք ենթահանձնաժողովը տեղավորվում է երիտբարեփոխիչի սիլիկոնային հովտի  տիրույթներում։ Դե իսկ Հովիկ Աբրահամյանի մոտեցումներին, հավանաբար, կծանոթանանք ԱԺ–ում սպասվող բուռն քննարկումների ժամանակ։

Այս խորագրի վերջին նյութերը

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Ապրիլ 23, 2019 11:45 Նիկոլը ճիշտ էր 2018թ. ապրիլի 23–ին, բայց սխալվեց վարչապետ դառնալուց հետո:
Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Մարտ 12, 2019 18:40 Նա պառակտել է Հայաստանի հանրությանը, բայց պատրաստ է խաղաղություն քարոզել հարևան երկրում ու քիրվայություն անել ադրբեջանցիների հետ:
Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Մարտ 01, 2019 16:50 Իրականությունն այն է, որ «Մարտի 1»-ը հնարավոր դարձավ ատելության մթնոլորտի արդյունքում:
Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Փետրվարի 22, 2019 10:10 96-ի կեղծիքների ու բռնության հետևանք էին 98-ի իշխանափոխությունը, 1999-ի հոկտեմբերի 27-ը ու 2008–ի մարտի 1-ը:
«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

Փետրվարի 13, 2019 20:53 Դե արի ու այսքանից հետո քննադատիր նրանց, ովքեր Փաշինյանի՝ իշխանության գալու մեջ դրսի ուժերի դավադրություն են տեսնում:
Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Փետրվարի 05, 2019 13:05 Որքան էլ ԱՎԾ–ն ուշացրեց տարեկան մակրոցուցանիշների ամփոփումը, միևնույն է, վերջում թվերը հեղափոխական չստացվեցին։
Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փետրվարի 04, 2019 19:00 Բոլթոնի պլանով նախատեսվում է, որ Հայաստանը պետք է զիջումների գնա Արցախի հարցում՝ մինչ այդ պատրաստելով հասարակությանը «խաղաղությանը»:
Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փետրվարի 02, 2019 11:35 Ինչո՞ւ Փաշինյանը մտավ Բոլթոնի պլան և ինչո՞ւ է այժմ փախչում դրանից։
Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Հունվար 28, 2019 16:34 Հիմա կրկին, ինչպես 1998–ին, Հայաստանի ու Արցախի գլխին մութ ամպեր են կուտակվում։
Մեծ խաղի փոքրիկ դետալները

Մեծ խաղի փոքրիկ դետալները

Հունվար 24, 2019 11:55 Գալի՞ս է Փաշինյանի՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» գրելու ժամանակը։
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Հունվար 17, 2019 12:20 Փաշինյանը չունի Արցախի խնդրի լուծման հարցում որոշումներ կայացնելու մանդատ, լեգիտիմություն ու անհրաժեշտ պաշար:
Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Հունվար 09, 2019 14:15 Փաստորեն, եթե Քոչարյանի գրքի վաճառքը սկսվի Հայաստանում, ապա Փաշինյանը կարող է է՛լ ավելի մեծ ռեկորդների մասին խոսել:
Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Հունվար 03, 2019 09:55 Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց այն գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են: Բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները:
2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

Դեկտեմբեր 31, 2018 21:22 Մեզ մոտ ոչ թե նոր Հայաստանի նոր իշխանություն է ձևավորվել, այլ հին Հայաստանի վերջին իշխանությունը:
Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Դեկտեմբեր 26, 2018 16:00 Բոլթոնի պլանի կյանքի կոչումն է, որ ոգևորել է Ադրբեջանին ու, ամենայն հավանականությամբ, այդ պլանը դիմադրության չի հանդիպել Հայաստանում:
Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Դեկտեմբեր 06, 2018 14:15 Հասկանո՞ւմ է արդյոք Փաշինյանը, որ շատ ավելի լուրջ խնդիրներ մեր պետության և անձամբ իր համար կառաջանան, եթե նա բացի «Պանդորայի արկղը»:
Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Նոյեմբեր 27, 2018 14:40 «Նիկոլը Ճիշտ էր, ես սխալվեցի» սարգսյանական ձևակերպումն այլ իմաստ է ստանում:
Ո՞վ կհաղթի ընտրություններում

Ո՞վ կհաղթի ընտրություններում

Նոյեմբեր 22, 2018 17:00 Տիգրան Մուկուչյանը, դեմքի անմեղ հայացքով ու իր բարի աչուկները ճպճպացնելով, մեզ կհաղորդի թվերը այնպես, ինչպես հաղորդում էր նախորդ ընտրությունների ժամանակ:
Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Նոյեմբեր 16, 2018 11:38 ՀՀԿ-ն ու դրա լիդերը ցանկության դեպքում անգամ չէին կարող այնպիսի մոդել ստեղծել, ինչպիսին որ ստեղծում է Նիկոլ Փաշինյանը:
Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Նոյեմբեր 09, 2018 15:28 Ո՞վ կդառնա Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր հակառակորդը: