Տնտեսական

15.12.2014 12:43


«Նաիրիտի» աշխատողները նորից ցույցի էին դուրս եկել

«Նաիրիտի» աշխատողները նորից ցույցի էին դուրս եկել

Այսօր վաղ առավոտից «Նաիրիտ» գործարանի դիմաց հավաքված աշխատակիցները, դժգոհ վարչապետի հետ նախորդ հանդիպման արդյունքներից, նորից բողոքի ցույց էին կազմակերպել՝ պահանջելով կուտակված պարտքի ամբողջական մարում:

Գործարանի ժամանակավոր տնօրեն Ռուբեն Սաղաթելյանն ասել է, որ տնօրենների խորհուրդը պահանջելու է Կառավարությունից, որի մոտ է գտնվում գործարանի բաժնետոմսերի 10 տոկոսը, մարել աշխատավարձի բոլոր պարտքերը, ինչպես նաև դատի տալ «Նաիրիտ 2»-ին և աշխատողներին վերադարձնել տարիներ առաջ Չինաստանին վաճառած երրորդ հոսքագծից ստացված հասույթը:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատել էր, որ գործարանի աշխատողներին այս ամիս կվճարվի մեկ աշխատավարձ, մեկն էլ, հավանաբար, հունվար ամսին, որից հետո ողջ անձնակազմը կդառնա գործազուրկ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը