Տնտեսական

27.01.2015 11:20


ՓՄՁ–ի ներկայացուցիչները Կառավարության մոտ այսօր ևս շարունակում են բողոքի գործողությունը

ՓՄՁ–ի ներկայացուցիչները Կառավարության մոտ այսօր ևս շարունակում են բողոքի գործողությունը

Այսօր՝ ժամը 11:00–ից, ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի գործողություն են շարունակում իրականացնել փոքր ու միջին ձեռնարկատերերը՝ պահանջելով կասեցնել 2015թ. փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքի համապատասխան դրույթը։

Հիշեցնենք՝ երեկ նրանք պահանջում էին, որ Կառավարության շենքից իրենց մոտ իջնի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Վերջինը, սակայն, այդպես էլ դուրս չեկավ ցուցարարների մոտ, այլ առաջրկեց, որպեսզի նրանցից կազմված 10–հոգանոց խումբը բարձրանա իր մոտ՝ քննարկման։

Համաձայնության չգալով՝ ցուցարարները որոշեցին բողոքի գործողությունը շարունակել այսօր, որին մասնակցելու են հանրապետության տարբեր մարզերից ժամանած ՓՄՁ–ի ներկայացուցիչները ևս։

«Եթե մենք չպաշտպանենք մեր բիզնեսը, շատերի նման ստիպված պետք է արտագաղթենք»,–ասում են նրանք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը