Լրահոս

27.01.2015 14:18


«Ֆորդ Տրանզիտ»-ը փախցնողի մոտ երկու դանակ է հայտնաբերվել

«Ֆորդ Տրանզիտ»-ը փախցնողի մոտ երկու դանակ է հայտնաբերվել

Հունվարի 26-ին, ժամը 19.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողները Երևանի Մանթաշյան և Չեխովի փողոցների խաչմերուկից, ավտոմեքենա փախցնելու կասկածանքով, բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արսեն Բ.-ին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.30-ին, վերջինս փախցրել է Սեբաստիա փողոցի թիվ 130 տան դիմաց կայանված, 1981 թ. ծնված Գևորգ Մ.-ին պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան և Բագրատունյաց ու Արտաշիսյան փողոցների խաչմերուկի մոտ բախվել «ԲՄՎ X-5» մակնիշի ավտոմեքենայի:

Արսեն Բ.-ի խուզարկությամբ հայտնաբերվել է 2 դանակ` յուրաքանչյուրը 12 սմ երկարությամբ, շեղբինը` 9 սմ:
Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը