Տնտեսական

21.02.2015 12:14


«Նաիրիտ»–ի աշխատողներին մեկ ամսվա աշխատավարձ է փոխանցվել

«Նաիրիտ»–ի աշխատողներին մեկ ամսվա աշխատավարձ է փոխանցվել

«7օր»–ի աղբյուրի փոխանցմամբ՝ նախօրեին փոխանցվել է «Նաիրիտ» գործարանի աշխատողների մեկ ամսվա աշխատավարձը։ Ինչպես ավելի վաղ գրել էինք, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը գործարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ մինչև փետրվարի 25–ը կվճարվի մեկ ամսվա աշխատավարձ։

Հիշեցնենք՝ նախօրեին նաիրիտցիները նորից բողոքի ցույցի էին դուրս եկել՝ պահանջելով վերջնահաշվարկ անել և մարել աշխատավարձի պարտքերը։ Նախագահականում նաիրիտցիների 6–հոգանոց խմբին էր հանդիպել նամակների ընդունման բաժնի պետ Աիդա Ասատրյանը և առաջարկել քննարկել աշխատավարձերի պարտքի մարման ժամանակացույցը, այնուհետև ուղարկել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն։ Նաիրիտցիները վստահեցրել էին՝ եթե երկուշաբթի նորից պատասխան չստանան, վերսկսելու են ցույցերը։

Տարբեր հաշվարկներով՝ գործարանն աշխատողներին պարտք է 18–24 ամսվա աշխատավարձ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը