Տնտեսական

25.03.2015 14:38


Արտակ Շաբոյանը հաստատեց. «Սիքյուրիթի դրիմ» ընկերության սեփականատերը Սաշիկ Սարգսյանն է

Արտակ Շաբոյանը հաստատեց. «Սիքյուրիթի դրիմ» ընկերության սեփականատերը Սաշիկ Սարգսյանն է

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ստուգումներ են իրականացրել Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին պատկանող «Սիքյուրիթի դրիմ» ընկերությունում, սակայն ոչ մի խախտում չեն հայտնաբերել: Այս մասին գրում է «Newsbook.am»–ը։

«Մենք, ամեն դեպքում, չենք ստացել չարաշահումների որևէ փաստ: Ուսումասիրություններ կատարվել են, խախտումներ չեն հայտանաբերվել»,- ասաց Շաբոյանը: Պնդմանը, եթե որևէ խախտում չի հայտնաբերվել, ապա ինչո՞ւ են վարորդները դժգոհում, Շաբոյանն ասաց, թե չի հասկանում` կոնկրետ ինչ նկատի ունի լրագրողը. «Ես չգիտեմ, թե Դուք ինչ նկատի ունեք, ինչից եք դժգոհ, դրա համար առաջարկում եմ` փաստեր ներկայացրեք»,- ասաց նա: Հարցին, թե տեսախցիկների ոլորտում Սաշիկ Սարգսյանը մենաշնորհ ունի, արդյոք սա չի՞ կարող վնասել տնտեսությանը, Շաբոյանն ասաց. «Օրենսդրությամբ մենաշնորհների կամ խոշոր ընկերությունների գործունեությունը չի արգելվում»:

Մանրամասները՝ «Newsbook.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը