Տնտեսական

25.03.2015 16:43


Նաիրիտցիները փակել էին գործարանի հարակից փողոցը

Նաիրիտցիները փակել էին գործարանի հարակից փողոցը

Մեր թղթակցի փոխանցմամբ՝ այսօր վաղ առավոտից նաիրիտցիները հավաքվել էին գործարանի մոտ՝ փորձելով որևէ բան իմանալ կուտակված աշխատավարձերի վճարման ժամկետների մասին։

Տնօրինությունից տեղեկանալով, որ աշխատավարձ չի վճարվելու փետրվարին կրճատված աշխատակիցներին՝ նրանք մոտ տաս րոպե փակել են գործարանի հարակից փողոցը, ինչի հետևանքով երթևեկությունը կանգնեցվել է:

Գործարանի ղեկավարությունն ասել է, որ աշխատավարձերի վճարման հարցով պետք է դիմեն էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը։ «Նաիրիտ»–ի տնօրենի գլխավոր պաշտոնակատար Ռուբեն Սաղաթելյանի խոսքերով՝ ներկայումս չի վաճառվում նաև արտադրական գործընթացի հետ կապված որևէ սարքավորում։

Հիշեցնենք՝ վաղը՝ ժամը 11.00–ին, նաիրիտցիները բողոքի հերթական ակցիան կիրականացնեն ՀՀ կառավարության շենքի դիմաց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը