Խմբագրական

Մայիս 09, 2018 09:40

Ռետրո. Շուշիի ազատագրումը. միֆեր և իրականություն

Ռետրո. Շուշիի ազատագրումը. միֆեր և իրականություն

Այս հոդվածը գրվել է 3 տարի առաջ՝ 2015-ի մայիսի 9-ին, սակայն չի կորցրել իր արդիականությունը:

. . .

1992–ի մայիսի 8–ին Շուշիի օպերացիան փաստացի ավարտվեց, ու հաջորդ օրը՝ մայիսի 9ի առավոտյան, հայ զինվորները մտան բերդաքաղաք, որտեղ արդեն դիմադրողներ չկային, քանզի վերջիններս, մտածելով, որ շրջապատման մեջ են հայտնվել, փախել էին, ու այդ մասին հետագայում խոստովանել է ադրբեջանցիներին օգնության հասած չեչեն գրոհային Բասաևը, ինչպես նաև Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիևը «Մոսկովսկի Կոմսոմոլեցի» հետ զրույցում։

Ղազիևը մեղադրել է հետագայում պաշտպանության նախարար դարձած Աբիևին ու մյուսներին վախկոտության ու փախուստի դիմելու համար։

Սրանք «չոր» տեղեկություններն են։ Իսկ «թացերը» խճճված են։

Շուշիի ազատագրման և ընդհանրապես Ղարաբաղյան պատերազմի հետ կապված՝ կան միֆեր, և կա իրականություն։ Բոլորն ուզում են իրենց դերը հատկապես կարևորել։

Այո՛, որևէ մեկի արածը չի կարելի թերագնահատել, և որևէ մեկի դերակատարումը չի կարելի ուրանալ, բայց չի կարելի նաև Ղարաբաղյան պատերազմը որպես առանձին «բոյևիկների» հաղթանակ ներկայացնել։

Հայտնի է, որ հաղթանակը բազում տերեր ունի, և միայն պարտությունն է որբ մնում, բայց դե, ամեն ինչ չափ ու սահման ունի։

Միֆեր

Տարածված տեսակետ կա, որ պատերազմը մենք հաղթել ենք ինքնաբուխ գործող հերոս տղերքի՝ տնաբույծ «ռեմբոների» ջանքերով, որոնք, ի հեճուկս Հայաստանի ու Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության մեջ առկա մութ ուժերի, ազատագրում էին գյուղերն ու քաղաքները, գրավում նոր շրջաններ։

Ըստ այդ տեսակետի՝ պատերազմում հաղթել է ոչ թե մտքի, կազմակերպչական տաղանդի, համառության և ինքնազոհողության համադրությունը, այլ անթրաշ ու ազգի դարդերով տառապող «կռվող տղեն», ով ինքնուրույն որոշում էր գրոհի ուղղությունն ու գրեթե միայնակ՝ հրացանն ուսին, հաղթում ադրբեջանական զինված ուժերին։

Կռվին իրականում մասնակցած ու «սութի» մասնակցություն ցուցաբերած ամեն մեկն իր «ռեմբոյական» պատմությունն ունի, և եթե դրանց հավատանք, ապա կստացվի, որ Բաքու մտնելն օրերի հարց է եղել, պարզապես մութ ուժերը դավադրաբար չեն թողել։ Բայց նրանցից որևէ մեկը չի պատասխանում այն հարցին, թե եթե մեր «ռեմբոները» հրացանն ուսներին միայնակ էին ամեն ինչ անում, ապա մութ ուժերին ինչո՞ւ լսեցին (կամ ինչո՞ւ ենթարկվեցին) ու Բաքու չմտան։ Ինչևէ։

Դե, իսկ եթե հավատալու լինենք ներկայումս վարվող պաշտոնական քարոզչությանը, ապա Ղարաբաղյան պատերազմը հաղթել են երկու հոգի՝ Սերժ Սարգսյանը (ով 1993–ի հունիսից մինչև պատերազմի ավարտը բուն Ղարաբաղում չի եղել՝ կռվի ամենաթեժ փուլում նախ հայտնվելով Մոսկվայում, ապա վերադառնալով Հայաստան), և Զորի Բալայանը (ով հաջողացնում էր առաջինը լուսանկարվել այնտեղ, որտեղ ժամեր առաջ իրականացվել էր հաջող ռազմական օպերացիա. իսկական կռվողների մտքով չէր անցնում, որ սեփական «փիառով» զբաղվեին, իսկ ահա Գայկովիչը հեռուն էր տեսնում, ու հասկանում, որ կարևորը ոչ թե կռվելն է, այլ հաղթանակներին «վեննա» մտնելը և ֆոտո–ապացույց ունենալը)։

Պաշտոնական քարոզչությունը նաև հուշում է, որ Ս. Սարգսյանին ու Զ. Բալայանին հաղթանակի հասնելու գործում երկու հոգի են օգնել՝ Մանվել Գրիգորյանը (ով իրական մասնակցություն ունի ռազմական գործողություններում, բայց ոչ այնքան, ինչքան որ հիմա «փչում» են), և Սեյրան Սարոյանը (ով Ղարաբաղյան պատերազմում, մեղմ ասած, «ասֆալտի ֆիդայու» կարգավիճակով է մասնակցել՝ Քելբաջարի կողմերում կապիտալի նախնական կուտակումն ապահովելով)։

Ինչ մնում է Շուշիի ազատագրման օպերացիային, ապա այստեղ մենք ունենք գունավոր և լիրիկական պատմությունների մի ամբողջ բուկետ։ Օպերացիան եղել է մեկը, բայց ամեն մեկն իր վարկածն է առաջ քաշում ու իր դերը կարևորում։ Ու ստացվում է, որ Շուշին ազատագրվել է մի քանի անգամ, ազատագրվել է մերոնց ինքնազոհ, ինքնաբուխ և անկազմակերպ գրոհի արդյունքում։

Կան մարդիկ, ովքեր անգամ ձեռնամարտի դրվագներից են պատմում՝ «Հիշում եմ, երբ մտանք Շուշի, մի հատ թուրք եկավ վրես, ու ես ...» տարբերակով։

Չմոռանանք նշել, որ արդեն ավանդույթ է դարձել Շուշիի ազատագրման նախօրյակին մի երկու թրաշով տղայի բաց թողնել եթեր, որպեսզի նրանք հայտարարեն, որ հակառակ պաշտոնական Երևանի ցանկության են իրենք Շուշին ազատագրել։ Բայց եթե հարցնես, թե ինչպե՞ս, ո՞ր ուղղությամբ գրոհելիս, և ո՞ր պլանի համաձայն են իրենք ազատագրել Շուշին, բերանները ջուր կառնեն։

Հայ քաղքենու և պրոֆեսիանալ հայրենասերների ականջների համար միգուցե հաճելի են այդ պատումները, բայց դրանք իրականության հետ բացարձակապես կապ չունեն։

Կապ չունեն, քանզի բուն Շուշիում ու դրա մատույցներում փոխհրաձգություն չի եղել։ Շուշին լքել են մինչև մեր զորքերի այնտեղ մտնելը, քանզի Լաչինի կողմից մերոնց հաջող օպերացիան, ինչին չէին սպասում ադրբեջանցիները, խուճապ է առաջացրել նրանց շարքերում, և նրանք պարզապես փախել են։ Ասել է թե՝ Շուշին մենք ազատագրել ենք ոչ թե բազկի ուժով, այլ մտքի սրությամբ, ինչը շատ ավելի լուրջ հիմք է հպարտանալու համար։

Զորի Բալայանն ու մյուսները Շուշվա եկեղեցու ֆոնին նկարվել են, երբ արդեն հարցերը լուծված ու պրծած էին։

Իրականություն

Կոնկրետ Շուշիի հետ կապված բլեֆն ու «մուտիլովկան» այնքան շատ են, որ արժե հստակություն մտցնել այս հարցում։ Ամենալեգիտիմ ու արժանահավատ աղբյուրներից մեկը ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանի հուշերի գրառումն է («Հաղթանակներն՝ ինչպես եղել են. ազդականչ 44», գրքի հեղինակներ՝ Հենրիկ Խաչատրյան, Գարեգին Ղազարյան, Սիրվարդ Մարգարյան):

Իսկ արժանահավատ են Բաբայանի հայտնած տեղեկությունները, և օբյեկտիվ են նրա տված գնահատականները ոչ միայն այն պատճառով, որ պատերազմի ընթացքում զինվորական բարձրագույն կարգավիճակ ունեցող մարդ է դրանք ներկայացնում (ինչպիսին որ Ժուկովն էր 2–րդ համաշխարհային պատերազմի ժամանակ), այլ նաև այն պատճառով, որ գրքի հրատարակումից տարիներ են անցել, ու ոչ մեկը չի ընդդիմախոսել այնտեղ հնչեցրած գնահատականներին։ Եվ ուրեմն, գիրքն այդ մենք կարող ենք որպես հիմք ընդունել։

Ըստ այդմ՝ Շուշիի ազատագրման օպերատիվ պլանը, որի մասին տեղյակ էին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը, նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի անդամները, 1992թ. գարնանը մշակվել է Ինքնապաշտպանական ուժերի (ԻՊՈՒ) հրամանատար Արկադի Տեր–Թադևոսյանի (Կոմանդոս) գլխավորությամբ, հրամանատարի տեղակալ Սամվել Բաբայանի (ով հարձակման ուղղություններից գլխավորի՝ Լաչինի ուղղության ընդհանուր ղեկավարն էր), Ինքնապաշտպանական կոմիտեի (ԻՊԿ) նախագահ Սերժ Սարգսյանի, Ռաֆայել (Ֆելիքս) Գզողյանի (այժմ՝ գեներալ–մայոր), Լիոնիդ Մարտիրոսովի (այժմ՝ գեներալ–մայոր), հարձակման մյուս երեք ուղղությունների հրամանատարների, ԼՂՀ պետական, քաղաքական մի խումբ գործիչների մասնակցությամբ (օպերատիվ պլանն ամբողջությամբ տե՛ս հոդվածին կցված ռազմական քարտեզում)։

1992–ի ապրիլի վերջին, երբ արդեն վերջնականապես ճշգրտվում էր հարձակման հյուսիսային, Շոշի (արևելյան), Լաչինի (հարավային), Ջանհասան–Քյոսալարի ուղղությունների խնդիրը, Արկադի Տեր–Թադևոսյանն ու Վալերի Բալայանն առարկեցին Լաչինի ուղղությամբ հարձակման գործողության անհրաժեշտությանը՝ պատճառաբանելով, որ չնայած այս ուղղությունը մյուսների համեմատ դյուրին է, բայց այն պահանջում է ավելի տևական մարտեր, և ընդգրկելու է լայն տարածքներ, և հետո, քաղաքական ու այլ նկատառումներով, պարզապես բացառվում է։

Սամվել Բաբայանը հիմնավորեց, որ ԻՊՈՒ–ի ունեցած մարդկային ուժի և սպառազինության ոչ բավարար քանակի, բարձրադիր տեղանքի, բնական ու պաշտպանական ամրությունների պատճառով միայն Ստեփանակերտի (հյուսիսային) և Շոշի ուղղություններից բերդաքաղաքի ազատագրումն անհնարին է։

Այլ կերպ ասած՝ Բաբայանը համոզված էր, որ նախ հնարավոր չէ գրոհով վերցնել Շուշին, և, բացի այդ, եթե հնարավոր էլ է, ապա այն կլինի մարդկային մեծ զոհերի գնով, ինչը չի կարելի թույլ տալ։

Բաբայանը նաև համոզված էր, որ հակառակորդի պաշտպանությունը ճեղքելու խնդիրը հնարավոր է լուծել միայն Լաչինի ուղղությունից։ Նրա հիմնավորումները պաշտպանեց նաև ՀՀ և ԼՂՀ ԳԽ պատգամավոր, Պաշտպանության խորհրդի անդամ Ռոբերտ Քոչարյանը (ով, ի դեպ, նույն ուղղությունում մասնակցել է մարտական գործողություններին), և հարձակման Լաչինի ուղղությունը թողնվեց ուժի մեջ։

Տեղեկացնենք, որ Շուշիի ազատագրման ռազմական գործողությունը մի քանի անգամ հետաձգվել է։ Իսկ թե ինչու, պարզաբանում է Սամվել Բաբայանը. «Այն նախատեսված էր սկսել դեռ ապրիլի վերջին կամ մայիսի 4–ին, բայց կային մի շարք խնդիրներ, օրինակ՝ մեր ունեցած զենքի ու զինամթերքի պակասը։ Բացի այդ՝ միայն Շուշիով հարց չէր լուծվում. պետք էր ամրացնել Ասկերանի և Մարտակերտի պաշտպանական գծերն ու բնագծերը։ Այդ իսկ պատճառով որոշեցինք օպերացիան սկսել այն բանից հետո, երբ կապահովվեինք զենքով ու զինամթերքով, և կճշգրտվեին հետախուզության տվյալները»։

Շուշիի հետ կապված օպերատիվ իրավիճակը վերահսկվում էր, և փոփոխությունների մասին տեղեկացվում էին ԼՂՀ ԻՊԿ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը։

Այսպիսով, մայիսի 7–ի՝ լույս 8–ի գիշերվա ժամը 2։30–ին Սամվել Բաբայանը, ըստ օպերատիվ պլանի, հասնելով և ամրանալով Լիսագորի տեղորոշիչի բարձունքին, զեկուցում է օպերատիվ շտաբին. «44–ը կապի մեջ է. վերահսկողության տակ ենք առել բարձունքն ու մայրուղին, կարելի է սկսել հարձակումը»։

ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը, հայաստանյան կամավորական ջոկատների ազատամարտիկներից կազմված հարձակողական–գրոհային խմբերը, ռեակտիվ հրետանավորները (ընդհանուր հրամանատար՝ Ռազմիկ Մելքումյան), հրետանավորները (հրամանատար՝ Ժորա Գասպարյան), Դ–30 հաուբիցների և ականանետների դիվիզիոնը (հրամանատար՝ Արկադի Դամպեր), կապի (Արթուր Փափազյան), բժշկական (պետ՝ Վալերի Մարության) ու այլ ծառայությունների մասնակցությամբ հյուսիսային, Շոշի (արևելյան), Լաչինի (հարավային՝ գլխավոր ուղղություն), Ջանհասան–Քյոսալար ուղղություններով ձեռնամուխ եղան մարդկային ուժով և սպառազինության միջոցներով մի քանի անգամ գերազանցող հակառակորդի ջախջախմանը։

Եվ այսպես, Շուշիի ազատագրման համար գործի է դրվել չորս ուղղություն, որոնցից ամեն մեկն ուներ իր ընդհանուր հրամանատարը՝ Սամվել Բաբայան, Արկադի Կարապետյան, Վալերի Չիթչյան և Սեյրան Օհանյան։

ՀՅԴ–ի 1–ին վաշտի չորս դասակները (ընդհանուր հրամանատար՝ Ժիրայր Սեֆիլյան), Վալերի Բալայանի խումբը, Բերդաձորի ջոկատը նույնպես մասնակցել են ռազմագործողությանը Լաչինի հարավային ուղղությամբ:

Լաչինի գլխավոր ուղղությամբ ռազմական հաջողությունները հնարավորություն են տվել փակել Շուշի–Լաչին մայրուղին։ Դրա շնորհիվ հաջողվել է կանխարգելել հակառակորդի ուժերի վերախմբավորումը, բացառել Շուշիում տեղակայված նրա ստորաբաժանումներին օգնելու հնարավորությունը և հակահարձակման գործողությունները։ Ավելին, երբ ահագնացավ և ամբողջացավ շրջափակման վտանգը, ադրբեջանական զորախմբի ու բնակչության մեջ սկսվեց խուճապ, և հակառակորդն անկազմակերպ լքեց Շուշին։

1992թ. մայիսի 9–ին՝ առավոտյան ժամը 6-ին, հայկական ստորաբաժանումները, որոնք մինչ այդ չէին կարողացել գրոհով վերցնել Շուշին, մտան ադրբեջանական զորախմբից մաքրված քաղաքը։ Այդպիսով գործնականում ապացուցվեց, որ Ճիշտ էր Սամվել Բաբայանի այն պնդումը, որ քաղաքը հնարավոր է ազատագրել միայն Լաչինի ուղղությունից, և զուտ գրոհով վերցնելն անհնար է։

Մարտից տարիներ անց Բաբայանը հիշում է. «Մեր որևէ ստորաբաժանում Շուշի չի մտել դիմացից կամ թևերից։ Մյուս երեք ուղղություններում մարտնչող ստորաբաժանումներն իրենց վրա վերցրել են միայն կրակը՝ հակառակորդի համար շեղող ֆունկցիա կատարելով և կազմակերպել ընթացիկ դիմադրություն։ Մայիսի 8–ի կեսօրից հետո ադրբեջանցիները սկսեցին լքել քաղաքը, իսկ մայիսի 9–ի առավոտյան Շուշիում որևէ դիմադրող ադրբեջանցի չկար։ Քաղաքում չեն եղել մարտեր, ինչպես որ ներկայացնում են ոմանք։ Մեր ուժերը Շուշիում ադրբեջանցի զինվորների չեն տեսել։ Գերի են ընկել միայն այն ադրբեջանցիները, ովքեր թաքնվել էին նկուղներում, և տեղյակ չէին, թե իրենց շուրջն ինչ է կատարվում։

Մեր ազատամարտիկները մայիսի 8–ին մարտական գործողությունների ողջ ընթացքում մեկ մետր առաջ չեն կարողացել գնալ Ստեփանակերտ–Շուշի ճանապարհահատվածում մեր խփված տանկից (այդ տանկը խփված տեղում այժմ կանգնած է որպես հուշարձան– Ա.Թ.): Միայն հաջորդ օրն առավոտյան, առանց դիմադրության հանդիպելու, ազատամարտիկները մտել են քաղաք...»։

Ավելի մանրամասն չենք ուզում գրել (ցանկացողները կարող են վերոնշյալ գիրքն ընթերցել և տեղեկանալ ամբողջ պատերազմի ընթացքի մասին Բաբայանի ներկայացրած արժեքավոր հուշերից), սակայն այսքանն էլ հերիք է Շուշիի ազատագրման միֆական ու իրական կողմերին ծանոթանալու համար։

Առերեսվենք պատմությանն ու տեր կանգնենք հաղթանակին

Հայերս մշտապես բողոքում ենք, որ թուրքերն ու ադրբեջանցիները ուզում են կեղծել պատմությունը, և չեն ուզում առերեսվել նույն այդ պատմությանը, բայց, արի ու տես, որ մենք ինքներս ենք շատ հաճախ կեղծում ոչ վաղ անցյալի պատմությունը, և չենք ուզում առերեսվել մեր իսկ պատմական հաղթանակի հետ ու տեր կանգնել դրան։ Արդյունքում՝ օրվա քաղաքական կոնյունկտուրան գերակայում է, և հաղթանակը ոչ թե բազում տերեր է ձեռք բերում, այլ մնում է անտեր։ Իսկ հաղթանակներն էլ այնպիսի դեմքեր են մարմնավորում, որ ենթագիտակցորեն սկսում ես ատել այդ հաղթանակը, կամ, առնվազն, չսիրել այն։ Ու ստացվում է, որ տեր չես կանգնում հարյուրամյակներով մեզ համար չտեսնված ու չլսված հաջողությանը։

Անտեր մնացած հաղթանակը պարադոսքալ երևույթ է, բայց մեզ մոտ դա ստացվել է։ Ու քանի դեռ այդ հաղթանակն անտեր է մնացել, ու Հայաստանում քաղաքական մտքի գագաթնակետ է համարվում հողերի հանձնման լավագույն տեխնոլոգիայի հայտնաբերումը, ապա մենք դատապարտված ենք լինելու ևս մեկ անգամ առերեսվելու պատերազմի հետ։

Չսերտած դասերը և անտեր մնացած ու մսխված հաղթանակն այլ բան չեն ենթադրում։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը

Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Դեկտեմբեր 06, 2018 14:15 Հասկանո՞ւմ է արդյոք Փաշինյանը, որ շատ ավելի լուրջ խնդիրներ մեր պետության և անձամբ իր համար կառաջանան, եթե նա բացի «Պանդորայի արկղը»:
Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Նոյեմբեր 27, 2018 14:40 «Նիկոլը Ճիշտ էր, ես սխալվեցի» սարգսյանական ձևակերպումն այլ իմաստ է ստանում:
Ո՞վ կհաղթի ընտրություններում

Ո՞վ կհաղթի ընտրություններում

Նոյեմբեր 22, 2018 17:00 Տիգրան Մուկուչյանը, դեմքի անմեղ հայացքով ու իր բարի աչուկները ճպճպացնելով, մեզ կհաղորդի թվերը այնպես, ինչպես հաղորդում էր նախորդ ընտրությունների ժամանակ:
Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Նոյեմբեր 16, 2018 11:38 ՀՀԿ-ն ու դրա լիդերը ցանկության դեպքում անգամ չէին կարող այնպիսի մոդել ստեղծել, ինչպիսին որ ստեղծում է Նիկոլ Փաշինյանը:
Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Նոյեմբեր 09, 2018 15:28 Ո՞վ կդառնա Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր հակառակորդը:
Ադրբեջանական ագրեսիան ու հայկական խաղաղասիրությունը

Ադրբեջանական ագրեսիան ու հայկական խաղաղասիրությունը

Նոյեմբեր 07, 2018 14:21 Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո Երևանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում դարձավ հակասական ու էկլեկտիկ (ծայրահեղ խաղաղասիրականից մինչև ռազմատենչ):
Հեղափոխությունից հետո և արտահերթից առաջ

Հեղափոխությունից հետո և արտահերթից առաջ

Հոկտեմբեր 19, 2018 10:45 Հեղափոխությունը, միգուցե, կարելի է անել «դուխով», բայց պետությունը պետք է կառուցել ու զարգացնել ԽԵԼՔՈՎ:
Քաղաքական մանիպուլյացիա

Քաղաքական մանիպուլյացիա

Սեպտեմբեր 28, 2018 12:54 Ամբոխն անշնորհակալ է, դավաճան և մոռացկոտ. մանիպուլյատորը պետք է շատ լավ իմանա այդ մասին:
Ժողովրդավարությունը և ամբողջատիրությունը

Ժողովրդավարությունը և ամբողջատիրությունը

Սեպտեմբեր 24, 2018 19:07 Բռնապետական կամ ամբողջատիրական ռեժիմները հաստատվում են հիվանդ հասարակություններում։
Պատմական և հայաստանյան «սևերն» ու «սպիտակները». Լյուդովիկոս 16-րդից մինչև Նիկոլ Փաշինյան

Պատմական և հայաստանյան «սևերն» ու «սպիտակները». Լյուդովիկոս 16-րդից մինչև Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբեր 20, 2018 14:29 Հետո են տեսնելու, որ երջանկություն խոստացողները «Նապոլեոն» խոզի պես ձեռք են բերել նախորդների հատկանիշները...
Ինչպես թույլ չտալ զանգվածների ամբոխացումը

Ինչպես թույլ չտալ զանգվածների ամբոխացումը

Սեպտեմբեր 17, 2018 15:53 Ամբոխի ու կուռքի հարաբերությունները սադո-մազոխիստական սեռական հարաբերությունների են նման: Ամբոխին հեշտ է գայթակղել և օգտագործել:
Հրաժարվել «ինքնաոչնչացման բնազդից»

Հրաժարվել «ինքնաոչնչացման բնազդից»

Սեպտեմբեր 08, 2018 14:00 Մոսկվան կոշտ «մեսիջներ» է հղում, իսկ Երևանը ներսում ձգտում է պահել հեղափոխական պաթոսը: Թե ուր կհասցնի մեզ այս ամենը, կերևա շատ շուտով:
Չմոռանանք, թե ինչու են հավաքվել

Չմոռանանք, թե ինչու են հավաքվել

Մայիս 14, 2018 19:25 Վերջին 27 տարում կադրային ոլորտում հիմնականում առաջնորդվել են «Պոլի փեդ լինի, ՀՀՇ-ից լինի» տխրահռչակ սկզբունքով:
Ռետրո. Շուշիի ազատագրումը. միֆեր և իրականություն

Ռետրո. Շուշիի ազատագրումը. միֆեր և իրականություն

Մայիս 09, 2018 09:40 Եթե հավատալու լինենք պաշտոնական քարոզչությանը, ապա Ղարաբաղյան պատերազմը հաղթել են Սերժ Սարգսյանը և Զորի Բալայանը, բայց դա մեծագույն բլեֆ է:
Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի

Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի

Ապրիլ 20, 2018 09:30 «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» կարգախոսը վերածվել է համազգային գաղափարի: ՀՀԿ ղեկավարը դարձել է համազգային հակահերոս:
Ե՞րբ է իրականում ուրախանում թուրքը

Ե՞րբ է իրականում ուրախանում թուրքը

Մարտ 05, 2018 15:30 Սամվել Բաբայանին ու Վազգեն Սարգսյանին ռազմական դիկտատուրայի մեջ մեղադրողներն այժմ այնպիսի տնտեսական ու քաղաքական դիկտատուրա են հաստատում, որ ...
«Մարտի 1». ո՞ւմ էր դա ձեռնտու, ո՞վ էր մեղավոր և ո՞րն էր պատճառը

«Մարտի 1». ո՞ւմ էր դա ձեռնտու, ո՞վ էր մեղավոր և ո՞րն էր պատճառը

Մարտ 01, 2018 18:10 ՀՀ-ում իշխանության ընդունում-հանձնումը տեղի է ունեցել ներսում՝ կոշտ (1998թ.) կամ փափուկ (2007թ.) պալատական հեղաշրջման միջոցով:
88-ից առաջ և հետո

88-ից առաջ և հետո

Փետրվարի 20, 2018 10:15 1988-ին կամ 1991-ին տեղի ունեցած անկախության հանրաքվեի ժամանակ ո՞ւմ մտքով կանցներ, որ 30 տարի անց ունենալու ենք գալուստսահակյանական վերնախավ:
30 տարի անց. հաղթանակներ և պարտություններ

30 տարի անց. հաղթանակներ և պարտություններ

Փետրվարի 19, 2018 18:02 Ճակատագրի հեգնանքով՝ Ղարաբաղյան շարժման 30-ամյակը համընկնում է մեզանում խորհրդային կառավարման մոդելի և գենսեկական ինստիտուտի վերականգնման հետ:
Մարտեր առանց կանոնների

Մարտեր առանց կանոնների

Փետրվարի 14, 2018 21:30 ՀՀ իշխանությունները ներդրել են «մարտեր առանց կանոնների» մոդելը. եթե փողի միջոցով ոչնչացվել է ժողովրդավարության աստվածը՝ ընտրական ինստիտուտը, ապա, կարամազովյան տրամաբանությամբ, ամեն ինչ կարելի է: