Տնտեսական

Օգոստոս 01, 2015 12:45

ՀԲ–ն հաստատել է 40 միլիոն ԱՄՆ դոլար լրացուցիչ ֆինանսավորման տրամադրումը Հայաստանին

ՀԲ–ն հաստատել է 40 միլիոն ԱՄՆ դոլար լրացուցիչ ֆինանսավորման տրամադրումը Հայաստանին

Ընթացքի մեջ գտնվող ծրագրի շրջանակում կվերակառուցվի 155 կմ հավելյալ ճանապարհ Վաշինգտոն, 31 հուլիսի, 2015թ.

Այսօր Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հաստատեց 40 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ լրացուցիչ ֆինանսավորման տրամադրումը Հայաստանի Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման (LRNIP) ծրագրին: Այս ծրագիրը կօգնի ՀՀ կառավարությանը շուկաների ու սոցիալական ծառայությունների հասանելիության բարելավմանն ուղղված հետագա աշխատանքներում՝ ապահովելով կենսական նշանակության ճանապարհներից ևս 155 կմ հատվածի վերակառուցումը և կհանգեցնի աշխատատեղերի ստեղծմանը՝ հիմնականում գյուղական բնակչության համար:

Ծրագիրը նաև կօգնի կենսական նշանակության ճանապարհային ցանցի անվտանգության ու կառավարման, այդ թվում աղետների արձագանքման հարցում ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության կարողությունների ամրապնդմանը: Չնայած 2009թ.-ից ի վեր տեղ գտած տեսանելի դրական տեղաշարժերին՝ Հայաստանում կենսական նշանակության ճանապարհների մոտ կեսը շարունակում է մնալ վատ վիճակում և դրանց վերականգնման ու պահպանության համար դեռևս ներդրումների կարիք է զգացվում:

Առևտրի դյուրացումը և տեղական արտադրողների կապը շուկայի հետ շարունակում են հանդիսանալ գյուղական աղքատության կրճատման և տնտեսական աճի խթանման կարևորագույն գործոն: Ճանապարհային վատ պայմանների հետևանքով գյուղական բնակավայերի առևտուրը օպտիմալ ծավալների չի հասնում, քանի որ շուկաների հետ կապը սահմանափակ է: Սա թույլ չի տալիս դյուրացնել առևտուրը գյուղի հետ, բնակիչների կողմից ապրանքը ժամանակին շուկա չհասցնելու պատճառով, որի արդյունքում որոշ համայնքներում բերքի զգալի մասը փչանում է:

«Ինչպես հիմնական ծրագրի իրականացման, այնպես էլ կենսական նշանակության ճանապարհների լրացուցիչ հատվածների վերականգնման ընթացքում գյուղական բնակավայրերում կստեղծվեն ժամանակավոր աշխատատեղեր և կբարելավվի հիմնական սոցիալական ծառայությունների հասանելիությունը, – ասաց Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին, – գյուղական ենթակառուցվածքների բարելավումն ու դրանց պահպանումը խիստ կարևոր են, որպեսզի զարկ տրվի գյուղատնտեսական առևտրին և դրանով իսկ խթանվի հետագա տնտեսական աճն ու տեղերում աշխատատեղերի ստեղծումը»:

Հիմնական ծրագրի իրականացումն հաջող է ընթացել: Առաջարկված լրացուցիչ ֆինանսավորման հետ մեկտեղ վերակառուցվող ճանապարհների հատվածները կկազմեն 360 կմ, որից 73 կմ-ի աշխատանքներն արդեն ավարտված են: 2009թ.-ից ի վեր՝ նախորդ Հայաստանի Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագիրը (LRIP) մեկնարկից հետո, նկատելի են դրական տեղաշարժեր տեղերում աշխատատեղերի ստեղծման առումով, իսկ ճանապարհների վրա ծախսվող ժամանակը կրճատվել է 40 տոկոսով:

Համաշխարհային բանկի տրամադրած 101.6 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորմամբ իրականացված Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի (LRIP) շրջանակում Հայաստանի տարբեր մարզերում արդեն իսկ վերակառուցվել է 433 կմ ճանապարհ: Կենսական նշանակության ճանապարհների բարելավման (LRNIP) ծրագրի լրացուցիչ ֆինանսավորումն ուղղվում է երկու բաղադրիչների: Առաջին բաղադրիչն օգնում է կենսական նշանակության ճանապարհների բարելավմանը, որի ներքո 155 կմ ճանապարհ է վերակառուցվում տարբեր մարզերում՝ վերակառուցման ու պահպանության մեկտեղված պայմանագրեր կնքելու միջոցով, ինչն արդեն հաջողությամբ փորձարկված է:

Ներմուծվում է արտակարգ իրավիճակներին արձագանքման նոր ենթաբաղադրիչ որպես նախազգուշական միջոց, որը ՀՀ կառավարությանն ու ՀԲ-ին թույլ կտա տարերային կամ տեխնածին աղետների դեպքում վարկային ֆինանսավորումն արագ կերպով ուղղել արտակարգ իրավիճակների հետևանքների վերացմանը: Երկրորդ բաղադրիչով, որն ուղղված է ինստիտուցիոնալ կամ կառուցակարգային ամրապնդմանը, կֆինանսավորվեն. (1) սոցիալական մոնիտորինգի և ազդեցության գնահատման ուսումնասիրության պատրաստումը, (2) կենսական նշանակության ճանապարհային ցանցի ռազմավարական զարգացման ծրագրի մշակումը, (3) կենսական նշանակության ճանապարհային ցանցի մասին տվյալների հավաքագրումը Ճանապարհային ակտիվների կառավարման RAMS համակարգի համար, (4) ճանապարհային անվտանգության գործողությունների նոր ծրագրի մշակումը և ընտրված միջոցառումների ապահովումը/իրականացումը, (5) արտակարգ իրավիճակների արձագանքման նպատակով ճանապարհային օղակին ցուցաբերվող տեխնիկական աջակցությունը, (6) ասֆալտի քիմիական բաղադրության փորձաքննության համար լաբորատոր սարքավորումների ձեռքբերումը և (7) ճանապարհային անվտանգության նշանների տեղակայումը: «Գյուղացիական տնտեսությունները ու փոքր բիզնեսի ներկայացուցիչները վերակառուցված ճանապարհների միջոցով կկարողանան իրենց ապրանքը շուկա հասցնել ավելի հեշտ ու ավելի էժան, – հավելեց Համաշխարհային բանկի ծրագրային թիմի ղեկավար Մարիո Կարոլինա Մոնսալվեն, – Ծրագրի ներքո նաև կշարունակվի օժանդակությունը «Անվտանգ գյուղ» ծրագրին, որով ճանապարհային անվտանգության փոքր նախագծեր ու համայնքային իրազեկման աշխատանքներ կիրականացվեն:

Թեպետ սկզբնական ծրագրով նախատեսվում էր 4 այդպիսի ձեռնարկ իրագործել, սակայն այս պահի դրությամբ արդեն իրականացվել են 13-ը»: Ծրագրային առաջին տարվա աշխատանքները ներառում են ճանապարհային 7 տարբեր հատվածներ 5 մարզերում, իսկ մնացած հատվածները կորոշվեն ծրագրի իրականացմանը զուգընթաց:

Առաջին յոթ հատվածների ընդհանուր երկարությունը կազմում է 50.5 կմ. դրանք վատ կամ շատ վատ վիճակում գտնվող ասֆալտե ճանապարհներ են, որոնցից օգտվողների ընդհանուր թիվը կազմում է 183.446 հոգի: Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 45 միլիոն ԱՄՆ դոլար, որից 5 միլիոն ԱՄՆ դոլարը ներդրվում է ՀՀ կառավարության կողմից: Համաշխարհային բանկի կողմից տրամադրվում է ՎԶՄԲ վարկ 40 միլիոն ԱՄՆ դոլարի չափով` փոփոխական տոկոսադրույքով, 14,5 տարվա արտոնյալ ժամանակաշրջանով և մարման 25 տարվա ժամկետով: 1992թ. Համաշխարհային բանկին, իսկ 1993թ. ՄԶԸ-ին միանալուց ի վեր այդ երկու կառույցների կողմից Հայաստանին ընդհանուր հաշվով տրամադրվել է 2.158.730 մլն ԱՄՆ դոլար:

Համաշխարհային բանկ

Այս խորագրի վերջին նյութերը

Կաթնաշոռի անվան տակ մանկատներին և տուն-ինտերնատներին մատակարարվել է այլ արտադրանք

Կաթնաշոռի անվան տակ մանկատներին և տուն-ինտերնատներին մատակարարվել է այլ արտադրանք

Հուլիս 18, 2019 11:35 Խիստ տարբերվել է ընդունված նորմատիվներից:
«Լիդիան Արմենիա»-ի հայտարարությունն Ամուլսարում այսօր տեղի ունեցածի վերաբերյալ

«Լիդիան Արմենիա»-ի հայտարարությունն Ամուլսարում այսօր տեղի ունեցածի վերաբերյալ

Հուլիս 13, 2019 16:10 Սա հերթական անգամ ապացուցում է Ամուլսարի ծրագրի շուրջ շարունակական ապօրինությունների մասշտաբը:
Լիդիանի խնդրի լուծման երկարաձգումը վնասում է պետությանը․ հայտարարություն

Լիդիանի խնդրի լուծման երկարաձգումը վնասում է պետությանը․ հայտարարություն

Հուլիս 12, 2019 12:00 Հայ-Բրիտանական Գործարարության Պալատն անդրադարձել է Ամուլսարի խնդրին։
26,5 մլն դրամի արտոնություն՝ «Ջերմուկ գրուպ» ընկերությանը (տեսանյութ)

26,5 մլն դրամի արտոնություն՝ «Ջերմուկ գրուպ» ընկերությանը (տեսանյութ)

Հուլիս 11, 2019 15:05 Նախատեսվում է ստեղծել 11 նոր աշխատատեղ։
Վարչապետի ասածը տեխնիկապես իրագործելն այդքան էլ իրատեսական չէ

Վարչապետի ասածը տեխնիկապես իրագործելն այդքան էլ իրատեսական չէ

Հուլիս 09, 2019 13:09 Oրական 6-7 անգամ չեն տուգանել:
ՀԷԿ-երի շուրջ ջրային պատերազմները շարունակվում են (տեսանյութ)

ՀԷԿ-երի շուրջ ջրային պատերազմները շարունակվում են (տեսանյութ)

Հուլիս 06, 2019 20:36 Դեռ ոչ մի հանգուցալուծում չի նշմարվում։
Ջրային կոմիտեին շուրջ 5 մլրդ դրամ կտրամադրվի նոր տարին զրոյական պարտքով մտնելու համար

Ջրային կոմիտեին շուրջ 5 մլրդ դրամ կտրամադրվի նոր տարին զրոյական պարտքով մտնելու համար

Հուլիս 04, 2019 12:40 Համակարգի առողջացման հնարավորություն կտա։
«Ո՞նց կարելի է առաջ գնալ, երբ սեփականության իրավունքը բռնաբարվում է». Բոստանջյան

«Ո՞նց կարելի է առաջ գնալ, երբ սեփականության իրավունքը բռնաբարվում է». Բոստանջյան

Հուլիս 03, 2019 12:45 «Ասում են՝ բռնելու ենք, բաց չենք թողնելու»: