Լրահոս

01.09.2015 08:16


Մերի Քոչարյանը «Մանկական Նոր ալիք» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է 3–րդ հորիզոնականը (տեսանյութ)

Մերի Քոչարյանը «Մանկական Նոր ալիք» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է 3–րդ հորիզոնականը (տեսանյութ)

Մանկական «Նոր ալիք»-ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Մերի Քոչարյանը հեղինակավոր մրցույթում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը: Ռուսական «Россия 1» հեռուստատեսությունը օրերս ցուցադրեց մրցութային 3 օրերի համերգային ծրագիրը:

«Այս տարի դաժան մրցակցություն էր: Առաջին օրը Մերին մի փոքր հուզված էր: Կյանքում առաջին անգամ մարզադաշտում 20 հազար հոգանոց հանդիսատեսի առջև էր ելույթ ունենում: Իսկ երկրորդ օրը նա արդեն հաղթահարեց հուզմունքը: Կարծում եմ՝ շատ լավ արդյունք ունենք: Շատ թեժ էր պայքարը մրցանակային տեղերի համար»,-նշել է Մերիի երաժշտական պրոդյուսեր Գրիգոր Կյոկչյանը:

Որպես մրցանակ՝ փոքրիկ երգչուհին հրավեր է ստացել ռուսական պատվիրակության հետ և կազմում, որպես հյուր, մասնակցելու Բուլղարիայում կայանալիք Մանկական «Եվրատեսիլ 2015»-ին: Բացի այդ, Մերիի նոր երգը, որը կոչվում է «Այ-այ» և շուտով կներկայացվի հանդիսատեսի դատին, մրցույթի հիթն էր դարձել. բոլոր մասնակիցներն անընդհատ երգում էին այն: Նա դարձել է նաև Իգոր Կրուտոյի ակադեմիայի սան և պարբերաբար կմեկնի վարպետության դասերի:

Միջազգային «Նոր ալիք» մրցույթը կազմակերպվում է ամեն տարի: Առաջին մրցույթը տեղի է ունեցել 2002 թվականին Յուրմալայում: Մրցույթի ստեղծման գաղափարը պատկանում է Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլսին: 2008 թվականից սկսած` ամեն տարի անցկացվում է նաև Մանկական «Նոր ալիք»-ը, որի առաջին մրցույթը տեղի է ունեցել նոյեմբերի 28-29-ին Մոսկվայում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը