Տնտեսական

28.10.2015 12:48


Հայաստանից 50 տոննա կարտոֆիլ է արտահանվել Վրաստան

Հայաստանից 50 տոննա կարտոֆիլ է արտահանվել Վրաստան

Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտնել է, որ արդեն իսկ 50 տոննա կարտոֆիլ է արտահանվել Վրաստան՝ 150 դրամով։ Նախատեսվում է ևս 15-20 հազար տոննա արտահանել:

Նրա խոսքով՝ Վրաստանում հայկական կարտոֆիլի մրցակիցը թուրքական էժան և անորակ կարտոֆիլն է:

Բերբերյանը նաև նշել է, որ այս տարի կաղամբի լավ բերք է եղել, բայց նաև առկա է ցրտահարության վտանգ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը