Լրահոս

29.11.2015 10:31


Լեոյի փողոցում տան պատից քարեր են պոկվել և ընկել

Լեոյի փողոցում տան պատից քարեր են պոկվել և ընկել

Նոյեմբերի 28-ին, ժամը 21.41-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Լեոյի փողոցի թիվ 34 տան պատից քարեր են պոկվել և ընկել, առկա է պատի ամբողջական փլուզման վտանգ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ մասամբ փլուզվել է Լեոի փողոցի թիվ 34 տան արտաքին պատը (մոտ 5 քմ), ինչի հետևանքով մասամբ փակվել է թիվ 36 և թիվ 36/1 տներ տանող միակ ճանապարհը:

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը:

Դեպքի վայրում, տանից դուրս գալիս, ոտքի սալջարդ է ստացել Լեոի փողոցի թիվ 34 տան բնակիչ` 1958թ. ծնված Ս. Ա.-ն, ով տեղափոխվել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Ճանապարհը քարերից կմաքրվի նոյեմբերի 29-ի առավոտյան:

Այս խորագրի վերջին նյութերը