Փոխվում է «7օր»–ի բլոգավարը
Հարգելի՛ ընթերցող, արդեն 11 ամիս է, ինչ գործում է «7օր բլոգը»` փորձելով քննարկումների և բանավեճերի ազատ ամբիոն լինել ձեր տեսակետների համար։ Կարևոր իրադարձություններին համակարգչի առաջ լուսացնելով, խոսելով, կիսվելով, տեղեկացնելով՝ փորձեցինք նորաբաց լրատվական կայքի նորաբաց բլոգի բոլոր հնարավորություններն օգտագործել ձեզ ձայնը, ձեր թեման լսելի դարձնելու համար։
Այսօր արդեն «7օր բլոգը» դաշտում առաջատարներից մեկն է ամենօրյա մեծաքանակ այցելություններով ու օրեր տևող թեժ քննարկումներով։ Այս ամենը հնարավոր եղավ բլոգում ձեր ներկայության և մասնակցության շնորհիվ, ինչի համար մեծագույն շնորհակալությունս եմ հայտնում։ Այլ աշխատանքի տեղափոխվելու կապակցությամբ բլոգը հանձնում եմ նոր ու էնտուզիաստիկ հեղինակի՝ Նանե Բեգլարյանին, որն էլ կշարունակի «7օր բլոգ»–ի բոլոր աշխատանքները նույն տեմպերով ու ակտիվությամբ։ Շնորհակալություն այս ընթացքում մեզ հետ լինելու համար, և շարունակաբար սպասում ենք ձեր ակտիվությանը «7օր բլոգ»–ում նոր հեղինակի հետ։
Որպես հետգրություն՝ ներկայացնում եմ այս պահի դրությամբ «7օր բլոգ»–ի ընթացիկ վիճակագրությունը։ Եվ այսպես, բլոգի ապրիլ ամսվա ամփոփիչ զեկույցին ծանոթացե՛ք այստեղ/ներկայացնում է այցելուների, այցելությունների վիճակագրությունը, ամենից շատ քննարկված թեմաներն ու համեմատական վերլուծությունները/։ Ծանոթացե՛ք նաև «7օր բլոգ»–ի նախորդ երկու վերլուծական զեկույցներին այստեղ և այստեղ։
«7օր բլոգ»–ի friendfeed–ի թարմացումներին հետևե՛ք այստեղ, livejournal–ին ընկերացե՛ք այստեղ, բլոգի պաշտոնական twitter–ին, որը 256 գրանցված հետևորդ ունի այս պահին, հետևե՛ք այստեղ և միացե՛ք «7օր բլոգ»–ի պաշտոնական facebook խմբի այս պահի դրությամբ 1,610 անդամներին այստեղ։ Չմոռանաք հետևել մեր բլոգների տեսությանն այս անվանակարգի տակ։
Ամենայն անկեղծությամբ՝ Շուշան Հարությունյան /Բլանշ
Google Translate-ը արդեն հայերեն
Google համակարգի Translate ծառայությունը, որը իրենից ներկայացնում է բազմալեզու օն–լայն բառարան, որը վայրկենական արագությամբ թարգմանում է ինչպես բառերն ու արտահայտությունները, այնպես էլ ամբողջական տեքստերն ու կայքերը։ Սա կարևոր նորություն է հայկական բովանդակության համացանցի, ինչպես նաև առհասարակ՝ օն–լայն տիրույթում “հայականության” ներակայության համար։
Եվ այսպես, համակարգից օգտվելու համար, մուտք գործեք translate.google.com, ընտրեք հայերենը՝ սեղմելով “Armenian ALPHA” և մնացածը ձեր փոխարեն կանի Google–ը։
Թիվ 11 հատուկ դպրոցի ուսուցիչն ընդունել է իր մեղքը
Ինչպես տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում չորեքշաբթի շարունակվել է Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի սաների նկատմամբ նույն դպրոցի նախկին ուսուցիչ Լևոն Ավագյանի կողմից անառակաբարո գործողություններ կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Ամբաստանյալ Լևոն Ավագյանը միջնորդություն է ներկայացրել դատարանին’ արագացված դատաքննություն կիրառելու մասին, որը ենթադրում է, որ դատաքննության ընթացքում չեն հետազոտվում գործով ձեռքբերված ապացույցները, չեն հարցաքննվում վկաները, ամբաստանյալը ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը, և պատժաչափը չի կարող լինել առավել, քան նշված նորմով սահմանած պատժաչափի երկու երրորդը։ (շարունակել →)
Քիրվայությունից դեպի «հայրենասիրություն» մեկ քայլ է
Ներկայացնում ենք Կարեն Հակոբջանյանի մեկնաբանություը։ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, թե եթե ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խումբը հետագայում էլ հաջողությամբ գործի, ապա Թուրքիան, հնարավոր է, քննարկի բանակցային գործընթացին մասնակցելու հարցը։
Էրդողանի այս հայտարարությունում ՀՀ նախկին արտգործնախարար, Հայ ազգային կոնգրեսի անդամ Ալեքսանդր Ազումանյանը որևէ նորություն չի տեսնում՝ նշելով, որ ավելի տարօրինակ կլիներ, եթե Էրդողանը հակառակ որևէ արտահայտություն հնչեցներ։ (շարունակել →)
Հարցում ԼՂՀ ինքնորոշման իրավունքի մասին
Հարգելի ընթերցողներ, «7օր»–ը հարցում է անցկացնում «Խոսելով ԼՂՀ ինքնորոշման իրավունքի մասին՝ ո՞ր տարածքը նկատի ունեք» վերնագրով։ Հարցման հավանական պատասխաններն են՝
● ԼՂՀ փաստացի վերահսկողության տակ գտնվող ներկա տարածքը
● Նախկին ԼՂԻՄ տարածքը
● Նախկին ԼՂԻՄ տարածք + Լաչինի շրջան
● Նախկին ԼՂԻՄ տարածք + Լաչինի միջանցք (շարունակել →)
Ձախողված իշխանություն
Ներկայացնում ենք Կարեն Հակոբջանյանի մեկնաբանությունը. Սերժ Սարգսյանի նախաձեռնած «ֆուտբոլային» դիվանագիտությունն ամեն Աստծո օր կատարյալ ձախողումներ է արձանագրում։ ՌԴ նախագահ Մեդվեդևի Թուրքիա կատարած վերջին այցի ժամանակ ևս մեկ անգամ ապացուցվեց, որ ՀՀ նախագահի թույլ տված կոպիտ սխալի հետևանքով Թուրքիան Արցախի հարցի կարգավորման գործում դարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի «դե ֆակտո» 4-րդ համանախագահող երկիրը։
Մինչև տխրահռչակ «նախաձեռնողական» քաղաքականությունը նման բան չէր եղել, որ թուրք պաշտոնյաներն այլ պետությունների ներկայացուցիչների հետ ինտենսիվորեն քննարկեին Արցախի հարցը։ 2008թ. հետո, երբ ՀՀ նախագահի պաշտոնում հայտնվեց Սերժ Սարգսյանը, Թուրքիան հայ-ադրբեջանական հարաբերություններում ներգրավվելու լեգիտիմ իրավունք ստացավ։ (շարունակել →)
«Ֆուտբոլային» դիվանագիտության արդյունքում Հայաստանը հայտնվեց հանդիսատեսի կարգավիճակում. ահա՛ «նախաձեռնողականության» իրական պատկերը
ՄԱԿ–ի միգրացիոն զեկույցը Հայաստանի մասին
1991 թվականից սկսած՝ Հայաստանից արտագաղթել է 700 հազարից մինչեւ 1 միլիոն 300 հազար մարդ։ Այս մասին փաստում է Միացյալ ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի տարեկան զեկույցը՝ “Միգրացիա և մարդկային զարգացում. հնարավորություններ և մարտահրավերներ վերնագրով”։
Ըստ զեկույցի՝ արտագաղթի հետևանքով Հայաստանն ունեցել է հատկապես որակյալ մարդկային ռեսուրսների արտահոսք՝ հիմնականում քաղաքային բնակավայրերից, ինչը զգալի բացասական ազդեցություն է ունեցել Հայաստանի զարգացման, մասնավորապես սոցիալական եւ մշակութային կապիտալի վերարտադրության վրա։ (շարունակել →)
«…Հայաստանի ոստիկանական բաժանմունքներում խոշտանգվել ու սպանվել է 10-ից ավելի մարդ»
Ոստիկականական համակարգում ու հենց ոստիկանության ներսում տեղի ունեցած բռնություններին է այսօր անդրադարձել Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ Նա զուգահեռներ է անցկացրել է Լևոն Գուլյանի և Վահան Խալաֆյանի մահերի միջև։ «Մեր իրավական համակարգը վատ իմաստով կայուն է: Լևոն Գուլյանի մահը հանգեցրեց Վահան Խալաֆյանի մահվանը: Հիմա մենք այստեղ նստած ենք, սակայն չի բացառվում, որ ոստիկանական որևէ բաժանամունքում ինչ-որ մեկը խոշտանգումների է ենթարկվում»,-ասել է իրավապաշտպանը։
Հիշեցնենք, որ 3 տարի առաջ այս օրը, որպես վկա, Լևոն Գուլյանը հարցաքննման նպատակով բերման էր ենթարկվել ոստիկանություն։ Քիչ անց նա մահացել էր ոստիկանության բակում։ Ոստիկանները դա ներկայացրել էին որպես դժբախտ պատահար՝ իբր թե Գուլյանը փորձել է փախչել ոստիկանության շենքից և վայր է ընկել։ (շարունակել →)
Չավուշօղլուն Ծիծեռնակաբերդ չի այցելի
Ինչպես հայտնի է, Հայաստան է ժամանելու Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, ազգությամբ թուրք Մովլութ Չավուշօղլուն։
«7օր»-ի՝ «Ծիծեռնակաբերդ այցելություն նախատեսվո՞ւմ է, թե՞ ոչ» հարցին ի պատասխան՝ ՀՀ նախագահի և ԱԳՆ մամուլի պատասխանատուներ Արմեն Արզումանյանն ու Տիգրան Բալայանը խորհուրդ են տվել դիմել ՀՀ Ազգային ժողովին, քանի որ Չավուշօղլուն խորհրդարանական հյուր է, և օրակարգը կազմվելու է Ազգային ժողովի կողմից։
ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը «7օր»-ին ասել է, որ Չավուշօղլուն Հայաստան է ժամանում ոչ թե պաշտոնական, այլ աշխատանքային այցով, ինչը օտարեկրյա հյուրին ազատում է Ծիծեռնակաբերդ այցելելու արարողակարգային անհրաժեշտությունից. (շարունակել →)
«Հաղթանակ» զբոսայգում կարուսելի շղթաները պոկվել են
«7օր»-ի տեղեկություններով՝ մայիսի 9-ին «Հաղթանակ» զբոսայգում կարուսել է պոկվել։ Այս լուրը այսօր հաստատել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Այնտեղից «7օր»-ին տեղեկացրել են, որ ժամը 17։35-ին կարուսելներից մեկի շղթաներն աշխատելու ժամանակ պոկվել են, ինչի հետևանքով տարբեր վնասվածքներ են ստացել և տեղափոխվել՝ 1996 թ. ծնված Սիրարփի Մավոյանը և 1997թ. ծնված Սուսաննա Գալստյանը թիվ 3 մանկական հիվանդանոց, իսկ 1975թ. ծնված Մարինե և 1997թ. ծնված Մենուա Վարդանյանները՝ «Միքայելյան» բժշկական կենտրոնի վերականեդանացման բաժանմունք։ Սիրարփի Մավոյանը և Սոնա Գալստյանը ստացել են առաջին բուժօգնություն և դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ Մարինե և Մենուա Վարդանյանների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր և միջին ծանրության։
7or.am
Նվիրվում է մայիսյան եռատոնին
Երտասարդական հայացք քաղաքականությանը
«7օր»-ը հյուրընկալել է «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանին և ՍԴՀԿ մամուլի խոսնակ Նարեկ Գալստյանին
-Նարե՛կ, նախագահական ընտրությունների ժամանակ այն ուժը, որը Դուք էիք ներկայացնում սատարեց Լևոն Տեր-Պետրոսյանին, ում տեսակետները թե՛ ղարաբաղյան, թե՛ հայ-թուրքականի հարցում բոլորին հայտնի են շատ վաղուց և չեն փոխվել։ Այժմ Դուք կտրուկ հանդես եկաք հայ-թուրքական, ղարաբաղյան գործընթացների դեմ։ ՀԱԿ-ից դուրս գալն արդյոք հայ–թուրքականի ու Ղարաբաղի հարցո՞վ էր պայմանավորված։
Նարեկ Գալստյան-Եթե չեմ սխալվում, կուսակցությունը դեռ պաշտոնական հայտարարություն չի արել ՀԱԿ-ից դուրս գալու մասին, ուղղակի բոլորին հայտնի պատճառներով կամ տեղի ունեցած գործընթացներով ՀԱԿ-ն իրեն դրեց արբիտր կողմի տեղ, այնինչ ինքը արբիտրի իրավունք չունի կուսակցության ներքին խնդիրներին խառնվելու առումով։ (շարունակել →)
Այսօր լրանում է Շուշիի ազատագրման 18–րդ տարին
Մայիսի 8-ը հայ ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցող հաղթանակներից մեկի՝ Շուշիի ազատագրման օրն է։ Այս տարի լրանում է Շուշիի ազատագրման 18 տարին։
Շուշիի ազատագրմամբ ոչնչացվեցին բոլոր ադրբեջանական կրակային կետերը, որոնցից ռմբակոծվում էր Ստեփանակերտը: Շուշիի ազտագրմանը հետևեց Լաչինի միջանցքի բացման ռազմական գործողությունը, որի արդյունքում ճեղքվեց ԼՂՀ շրջափակումը:
7or.am
Բլոգային «պատերազմները» օտարալեզու դպրոցների մասին
Հայկական բլոգոսֆերան այս օրերին «պատերազմում է» օտարալեզու դպրոցների վերաբացման համատեքստում, իսկ ֆեյսբուքում նախաձեռնությանը խումը այս պահի դրությամբ արդեն 856 անդամ ունի։
«Այն, որ ես դեմ եմ, որ ռուսաց լեզուն դառնա երկրորդ պաշտոնական լեզու, ոչ մի պարագայում չի ենթադրում, որ ես դեմ եմ ռուսաց լեզվին… Ես կլինեի իմ ազգի և պետության առաջին թշնամին, եթե նման միտք անգամ ինձ թույլ տայի: Ես ընդհանրապես այն կարծիքին եմ, որ Հայաստանում դպրոցներում պետք է դասավանդվեն ՄԱԿ-ի պաշտոնական բոլոր վեց լեզուները՝ անգլերենը, ֆրանսերենը, արաբերենը, ռուսերենը, իսպաներենը, չինարենը: Ավելին, պարսկերենը, թուրքերենը, ճապոներենն ու գերմաներենը: Մեր նախնիները հիմար հո չէին, որ ասում էին, որ «քանի լեզու գիտես, այնքան մարդ ես»,–գրում է nrbakert-tashuk–ը ապա “Եվս մեկ օրինակ՝ ինչու ատամներով պետք է պահել հայոց լեզուն” գրառումն ավելացնում։ (շարունակել →)






