26.04.2024 ● 16:29
26.04.2024 ● 14:18
26.04.2024 ● 14:15
26.04.2024 ● 14:12
26.04.2024 ● 12:25
26.04.2024 ● 12:21
26.04.2024 ● 12:05
26.04.2024 ● 11:50
26.04.2024 ● 11:06
26.04.2024 ● 09:31
26.04.2024 ● 09:20
26.04.2024 ● 08:59
26.04.2024 ● 08:54
26.04.2024 ● 08:26
26.04.2024 ● 08:03
26.04.2024 ● 07:56
25.04.2024 ● 19:39
● Լրահոս
Մինչև 30 տարեկանը սեռական հարաբերություններ չունենալը բացասական հետևանքներ չի կարող ունենալ
13.07.2012 ● 13:37
Սեքսապաթոլոգ Մարատ Զաքարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ դրական է գնահատել կանանց և տղամարդկանց համար ամուսնության տարիքը 18 տարեկան սահմանելու որոշումը։
Ռուսաստանի ջավախահայ համայնքը Վրաստանի իշխանություններին խնդրել է չխոչընդոտել Ջավախքում սիրիահայերի ժամանակավոր բնակությանը
13.07.2012 ● 13:33
Ռուսաստանի ջավախահայ համայնքը ՀՀ իշխանություններին կոչ է արել պատրաստ գտնվել Ջավախքում բնակվելիք սիրիահայերին ամեն տիպի օգնություն ցուցաբերելուն.«Մենք դիմում ենք Հայաստանի իշխանություններին` խնդրանքով, որ պատրաստ լինեն սիրիահայ փախստականների հարկադիր տարհանմանը և Ջավախքում տեղավորվելուն: Խնդրում ենք նաև նախապես փնտրել հնարավորություններ` վրացական իշխանությունների հետ հնարավոր խնդիրներից խուսափելու համար...»։
Ռուսաստանն ու Ուկրաինան գազի հարցում համաձայնության չեն եկել
13.07.2012 ● 12:57
«Մոսկվայի և Կիևի մոտ գազի հարցում չորոշված հարցեր են մնում, բայց կողմերը ձգտում են հասնել համաձայնության»,–Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ բանակցություններից հետո հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը
Ի՞նչն է խանգարում հայկական ապրանքների արտահանմանը
13.07.2012 ● 12:53
Ըստ՝ «Հայ կոնսալտ» խորհրդատվական հիմնադրամի տնօրեն Գագիկ Մակարյանի՝ որ տարիներ շարունակ Հայաստանի արտահանումն ունի նույն կառուցվածքը. շուրջ 25 ապրանքատեսակներ չեն փոխվում, ինչը նշանակում է, որ ոլորտներում էական զարգացում չի լինում: Հայաստանից մեծ ներկայացվածություն ունի խոշոր բիզնեսը, իսկ փոքր և միջին ձեռնարկությունները քիչ են ներկայացված, արտահանվում են հիմնականում ոսկի, պղինձ, ալկոհոլային խմիչքներ, ոսկերչական, ադամանդագործական իրեր և այլն...
Այս կիրակի Վարդավառ է
13.07.2012 ● 12:43
Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաև միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը:
Արգելվել է Լոնդոնի օլիմպիադային մասնակցել Չե Գևարայի նկարով շապիկներով
13.07.2012 ● 12:41
Լոնդոնյան Օլիմպիադայի կազմակերպիչները հրապարակել են այն իրերի ցանկը, որոնցով արգելվում է մուտք գործել սպորտային օբյեկտներ։
Բաքուն Թել Ավիվից բացատրություն է պահանջում
13.07.2012 ● 12:21
Պաշտոնական Բաքուն նյարդայնացած ու խիստ վրդովված է կապված այն փաստի հետ, որ իսրայելցի կանանց մի խումբ այցելել է Լեռնային Ղարաբաղ ու երկրի գեղատեսիլ վայրերով էքսկուրսիա անցկացրել։ Կանայք մեքենաներով շրջագայել են Լեռնային Ղարաբաղով՝ ծածանելով Հայաստանի ու Իսրայելի դրոշները:
Սոս Սարգսյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից
13.07.2012 ● 12:11
Հուլիսի 11–ին նա ուռոլոգիական խնդիրների սրացման պատճառով տեղափոխվել էր հիվանդանոց։
Պետական պահպանության ծառայության կրտսեր տեսուչը մեղադրվում է խարդախության համար
13.07.2012 ● 12:01
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ պետական պահպանության ծառայության կրտսեր տեսուչի կողմից խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Մինսկի խմբի համանախագահներին
13.07.2012 ● 12:00
Հուլիսի 13-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Դեսպան Նազարյանի ելույթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում
13.07.2012 ● 11:45
Դեսպան Նազարյանն իր խոսքում նաև նշել է, որ Հարավային Կովկասը կարիք ունի դոնոր երկրների ու միջազգային ֆինանսական հաստատությունների համակարգված տարածաշրջանային նախաձեռնությունների ու աջակցության ծրագրերի` հարատև խաղաղության, ինչպես նաև կայուն զարգացմանը միտված ջանքերը խրախուսելու համար:
Վենեսուելայի նախագահի թեկնածուներին պայմանագրով առաջարկում են ընդունել ընտրությունների ցանկացած արդյունք
13.07.2012 ● 11:44
Պայմանագիրը բաղկացած է երեք կետից. նախ՝ աներկբա ընդունել ընտրությունների արդյունքները, երկրորդ՝ գործել խիստ համապատասխան սահմանադրությանը և ընտրական գործընթացը կանոնակարգող օրենքներին, երրորդ՝ գործել խաղաղության և փոխադարձ հարգանքի մթնոլորտում, որպեսզի ընտրություններից հետո երկրում բռնի գործողություններ տեղի չունենան:
ՊՆ–ում քննարկվել են տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր
13.07.2012 ● 11:43
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական բազմակողմ համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր:
Բադիկին մետաղական կտուց են դրել
13.07.2012 ● 11:18
Բիկի՝ քթավոր, անունը ստացած բադիկին գտել էին ծանր վիճակում, քանի որ նա կտուցի ստորին հատվածի բացակայության պատճառով դժվարությամբ էր կարողանում սնվել։ Արհեստական կտուց ստանալու համար նա մի քանի հարյուր դոլար արժողությամբ վեց վիրահատության է ենթարկվել։
Ադրբեջանում զորավարժությունների ժամանակ 1 զինվոր սպանվել է, մեկն էլ վիրավորվել
13.07.2012 ● 11:17
Ըստ ադրբեջանական մամուլի տարածած տեղեկատվության՝ ադրբեջանական բանակի շարքային Սահիլ Իլղարօգլու Նագիևը, չհետևելով անվտանգության կանոններին, իր ինքնաձիգից արձագած կրակի հետևանքով սպանել է Աքբեր Նասիրովին և վիրվավորել Սուրեթ Մամեդովին։
Դեսպան Մանուկյանի հանդիպել է Վրաստանի նորանշանակ վարչապետի հետ
13.07.2012 ● 11:16
Հանդիպումն անցավ ջերմ և փոխըմբռնման մթնոլորտում: Ձեռք բերվեց լուծում պահանջող հարցերի շուրջ սերտ համագործակցության և դրա եղանակների վերաբերյալ պայմանավորվածություն:
Օլանդը մտադիր է Ռուսաստանին համոզել, որ Ասադը պետք է հեռանա
13.07.2012 ● 10:39
–Եթե մենք ցանկանում ենք խուսափել Սիրիայում քաղաքացիական պատերազմից, ապա բոլոր երկրները պետք է իրենց համաձայնությունը տան Սիրիայում իշխանության փոխանցմանը։ Անհրաժեշտ է շարունակել ճնշումը սիրիական ռեժիմի վրա` հասնելու քաղաքական որոշման, որին բոլորն են սպասում։
3 բուժհաստատություն աշխատավարձ չի վճարվել
13.07.2012 ● 10:29
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ սահմանված կարգի համաձայն կազմակերպությունները պարտավոր են նախորդ ամսվա աշխատավարձերը վճարել մինչև ընթացիկ ամսվա 15-ը: