Աշխարհ

27.01.2016 14:19


Ռոուհանիի այցի ժամանակ իտալական թանգարանում ծածկել են անտիկ մերկ արձանները (լուսանկար)

Ռոուհանիի այցի ժամանակ իտալական թանգարանում ծածկել են անտիկ մերկ արձանները (լուսանկար)

Հռոմի Կապիտոլիումի թանգարանի ղեկավարությունը, Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի և Իտալիայի վարչապետ Մաթթեո Ռենցիի հանդիպմանը նախապատրաստվելիս, ծածկել է անտիկ մերկ արձանները։ Այս մասին հայտնում է «The Guardian»–ը։

Հաղորդվում է, որ նման կարգադրություն է ստացվել վարչապետի գրասենյակից։ Տեղական ԶԼՄ–ի փոխանցմամբ՝ այդ որոշումը կայացվել է ի նշան Իրանի նախագահի հանդեպ ունեցած հարգանքի։

Նշվում է նաև, որ Ռոուհանիի պատվին կազմակերպված պաշտոնական ընթրիքի ժամանակ ճաշացանկից հանվել են ալկոհոլային խմիչքները. դա սովորական արարողություն է իսլամական երկրների առաջնորդներին ընդունելու ժամանակ։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը