Աշխարհ

28.01.2016 10:05


Ռոստուրիզմը ռուսաստանցիներին կոչ է արել պահպանել անվտանգության կանոնները Թուրքիայում (տեսանյութ)

Ռոստուրիզմը ռուսաստանցիներին կոչ է արել պահպանել անվտանգության կանոնները Թուրքիայում (տեսանյութ)

Ռոստուրիզմը ռուսաստանցիներին կոչ է արել պահպանել անվտանգության կանոնները Թուրքիայում ԻԼԻՊ–ի մասին ստացված տվյալների պատճառով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ահաբեկիչները ծրագրում են պատանդներ վերցնել թուրքական առողջարաններում։

Ինչպես հայտնում է «РИА Новости»–ն, լավատեղյակ աղբյուրների տվյալներով՝ ԻՊ առաջնորդները մտադիր են պատանդներ վերցնել Թուրքիայում գտնվող ՌԴ քաղաքացիների։ Առկա տեղեկատվությամբ՝ ահաբեկիչները ծրագրում են պատանդներին տեղափոխել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներ՝ հրապարակային մահապատիժ իրականացնելու և սիրիական կառավարական ուժերի ու կոալիցիոն զորքերի հետ բախումնեում «կենդանի վահան» օգտագործելու նպատակով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը