Աշխարհ

28.01.2016 10:20


Թուրքիան սեփական «Ալթայ» տանկերի սերիական արտադրություն կսկսի

Թուրքիան սեփական «Ալթայ» տանկերի սերիական արտադրություն կսկսի

Թուրքական պաշտպանական «Otokar» ընկերությունը հայտարարել է հարենական արտադրության «Ալթայ» տանկերի սերիական արտադրություն սկսելու մասին։ Ընկերությունից հայտնել են, որ առաջին խմբաքանակի (250 միավոր) արտադրությունը հնարավոր է արդեն 2017–ին։ Այս մասին հայտնում է «Վեստին»։

Ավելի վաղ Թուրքիայի ՊՆ–ն հայտարարել էր 1000 միավոր տանկ ձեռք բերելու պատրաստակամության մասին՝ 4 փուլով (յուրաքանչյուր փուլում՝ 250 միավոր)։ Այնուհետև գերատեսչությունը խոստացավ տենդեր հայտարարել, որին, բացի «Otokar»–ից, ծրագրում են մասնակցել նաև զրահամեքենաներ արտադրող թուրքական այլ ընկերություններ։

Նշվում է, որ սեփական «Ալթայ» (թուրք գեներալ Ֆահրեթթին Ալթայի անունով) զրահամեքենաներն արտադրելու նպատակով թուրքական ընկերություններն օգնության խնդրանքով դիմել են Հարավային Կորեային, որից, իբրև նմուշ, К-2 «Սև հովազ» են վերցրել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը