Աշխարհ

30.01.2016 11:12


Իրանական անօդաչուն Պարսից ծոցում թռել է ԱՄՆ ավիակրի վրայով

Իրանական անօդաչուն Պարսից ծոցում թռել է ԱՄՆ ավիակրի վրայով

Հետախուզական նշանակության իրանական անօդաչուն թռիչք է իրականացրել ԱՄՆ ավիակրի վրայով Պարսից ծոցի չեզոք ջրերում։ Այս մասին գրում է «Գազետան»՝ «Reuters»–ին հղումով։

«Անօդաչու թռչող սարքը զինված չի եղել և որևէ սպառնալիք չի ներկայացրել ավիակրին»,–հաղորդել է ԱՄՆ ՌԾՈւ–ն։

Այնուհանդերձ, գերատեսչությունն ընդգծել է, որ չնայած ապառնալիքի բացակայությանը՝ դա «աննորմալ ու ոչ պրոֆեսիոնալ արարք» է եղել Իրանի կողմից։

Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ Իրանն ԱՄՆ–ից պահանջել է հեռացնել ավիակիրն Օմանի նեղուցից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը