Աշխարհ

01.02.2016 13:22


«Black Sabbath»–ը հետաձգել է հրաժեշտի շոուն Օզզի Օսբորնի հիվանդության պատճառով

«Black Sabbath»–ը հետաձգել է հրաժեշտի շոուն Օզզի Օսբորնի հիվանդության պատճառով

«Black Sabbath» ռոք խումբը ստիպված է եղել հետաձգել իր հրաժեշտի շոուն Օզզի Օսբորնի հիվանդության պատճառով։ Այս մասին հայտնում է «Rolling Stone»–ը։ Համերգը, որը տեղի էր ունենալու Էդմոնթոնում «The End» խորագրով շրջագայության շրջանակներում, չեղարկվել էր շաբաթ օրը՝ մեկնարկից մի քանի ժամ առաջ։ Սակայն խումբը ստիպված էր չեղարկել նաև Քալգարիի այսօրվա իր ելույթը։

Նշվում է, որ Օսմբորնի մոտ սինուսիտ (ծոցաբորբ) է ախտորոշվել։ «Black Sabbath»–ի անդամները խոստացել են մանրամասներ հաղորդել շոու նոր ամսաթվի մասին։

Աղբյուրը հիշեցնում է, որ խմբի կիթառահար Այոմմին էլ տառապում էր լիմֆոմայով։

«Black Sabbath»–ի հրաժեշտի համերգային շրջագայությունը նախատեսված էր փետրվարի 3–ին Վանկուվերում։ Առաջին փուլն ավարտվելու էր փետրվարի 27–ին Նյու Յորքում, որից հետո խումբը մեկնելու էր Ավստարալազիա և Եվրոպա, իսկ այնուհետև վերադառնալու էր ԱՄՆ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը