Լրահոս

02.02.2016 14:31


Ձնաբքի պատճառով արգելափակվել էին Սյունիքի մարզում

Ձնաբքի պատճառով արգելափակվել էին Սյունիքի մարզում

Փետրվարի 2-ին՝ ժամը 06.00-ի սահմաններում Երևան-Մեղրի Մ-2 միջպետական ավտոճանապարհի 222-227-րդ կմ հատվածում (Սիսիան-Գորիս ճանապարհի 23-28-րդ կմ) բքի պատճառով ճանապարհը տրանսպորտային միջոցների համար դարձել էր անանցանելի:

ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիան-Գորիս ճանապարհի 17-րդ կմ-ում տեղակայված վրանային հենակետից մեկնած հրշեջ-փրկարարներն օգնություն են ցուցաբերել 30 ուղևորի:

Արգելափակումից դուրս է բերվել 20 տրանսպորտային միջոց: Գորիսի հրշեջ-փրկարարներն օգնություն են ցուցաբերել 250 քաղաքացու և արգելափակումից դուրս բերել շուրջ 70 տրանսպորտային միջոց:

Ավտոճանապարհը սպասարկող Գորիսի ՃՇՇ-ն ճանապարհի մաքրման աշխատանքներում ներգրավվել է 3 միավոր տեխնիկա:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Այս խորագրի վերջին նյութերը