Լրահոս

02.02.2016 14:25


Գորիս-Սիսիան ավտոճանապարհին ձնաբուք է

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին ձնաբուք է

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ի՝ ժամը 14.00-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Բերդ-Ճամբարակ, Կաթնաղբյուր-Ուրասար, Ալագյազ-Մելիքգյուղ, Լոռու մարզի Տաշիր-Պրիվոլնոյե, Ստեփանավան-Արմանիս ավտոճանապարհները և Հարթագյուղ-Խնկոյան-Լուսաղբյուր միջհամայնքային ավտոճանապարհը: Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի մարզերում տեղում է ձյուն: Արագածոտնի մարզի Ալագյազից Մելիքգյուղ տանող ավտոճանապարհին և Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին ձնաբուք է:

ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում, ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Այս խորագրի վերջին նյութերը