Լրահոս

02.02.2016 15:00


Երթևեկելի հատվածը փակվել է բլրից թափված քարերով

Երթևեկելի հատվածը փակվել է բլրից թափված քարերով

Փետրվարի 2-ին՝ ժամը 13.06-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շինարարներ թաղամասից դեպի Ներքին Վաչագան թաղամաս տանող ավտոճանապարհի 3-րդ կմ-ում բլրից քարեր են թափվում ավտոճանապարհի երթևեկելի հատված, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Դեպքի վայր է մեկնել մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ավտոճանապարհի երթևեկելի հատվածում հայտնված (մոտ 500 կգ) քարը դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

***

Փետրվարի 2-ին՝ ժամը 09.16-ին, տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի պատշգամբից քարերը կախվել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բնակարանի պատշգամբից հեռացրել են կախված քարերը:

Այս խորագրի վերջին նյութերը