Լրահոս

02.02.2016 15:51


«ԶԻԼ»–ն ինքնաբերաբար առաջ է շարժվել և վրաերթի ենթարկել վարորդին

«ԶԻԼ»–ն ինքնաբերաբար առաջ է շարժվել և վրաերթի ենթարկել վարորդին

Փետրվարի 1-ին՝ ժամը 10.30-ին, Երևանի Կողբացու և Բուզանդի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես-Բենց» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 1-ին՝ ժամը 14.00-ին, «ԶԻԼ» մակնիշի բեռնատարն ինքնաբերաբար առաջ է շարժվել և Նորք Մարաշի 8-րդ փողոցի 17/1 տան դիմաց վրաերթի ենթարկել վարորդին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 1-ին՝ ժամը 20.00-ին, Երևանի Արցախի փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 1-ին՝ ժամը 11.00-ի սահմաններում, «Մազդա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 72-րդ կմ-ին՝ Իջևանի ուղղությամբ ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը