Աշխարհ

02.02.2016 16:15


Պուտինն ու Մերկելը պայմանավովել են շարունակել աշխատանքները «նորմանդյան քառյակի» ձևաչափով

Պուտինն ու Մերկելը պայմանավովել են շարունակել աշխատանքները «նորմանդյան քառյակի» ձևաչափով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղիները։ Այս մասին հայտնում է «Վեստին»՝ Կրեմլի մամուլի ծառայությանը հղումով։

Նշվում է, որ կողմերն անդրադարձել են Ուկրաինայում կայանալիք սահմանադրական փոփոխություններին և Դոնբասում տեղական ընտրությունների կազմակերպմանը՝ Դոնեցկի ու Լուգանսկի օրենսդրությանը համապատասխան։

«Интерфакс»–ի փոխանցմամբ՝ առաջնորդները պայմանավորվել են նաև շարունակել համատեղ ակտիվ աշխատանքները «նորմանդյան քառյակի» շրջանակներում։

«Զրույցը գործնական ու կառուցողական բնույթ ուներ»,–ընդգծել են մամուլի ծառայությունից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը