Աշխարհ

02.02.2016 21:00


Լրագրողը ծեծել է փչովի բանանով իրեն խանգարող տղամարդուն (տեսանյութ)

Լրագրողը ծեծել է փչովի բանանով իրեն խանգարող տղամարդուն (տեսանյութ)
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել «SportItalia» հեռուստաալիքի լրագրողի ռեպորտաժի ժամանակ, որը նա վարում էր Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտի մոտակայքից:
Ինչպես տեղեկացնում է «Sun»-ը, ռեպորտաժի ժամանակ լրագրողին և նկարահանող անձնակազմին է մոտեցել ձեռքին փչովի բանան բռնած մի երիտասարդ, ով փորձել է խանգարել լրագրողի աշխատանքը: Անծանոթի պահվածքը զայրացրել է տղամարդուն, և նա հարվածել է երիտասարդին:
Որոշ լրագրողների կարծիքով կոնֆլիկտի պատճառը ֆուտբոլային երկրպագուների և ԶԼՄ-ի ներկայացուցիչների միջև ոչ հրապարակային հակամարտությունն է, քանի որ ագրեսիվ երիտասարդները չեն սիրում հայտնվել ԶԼՄ-ի ուշադրության կենտրոնում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը