Լրահոս

03.02.2016 11:25


ՌԴ-ում հրաձգության հետևանքով հայ գործարարներ են սպանվել

ՌԴ-ում հրաձգության հետևանքով հայ գործարարներ են սպանվել

ՌԴ Լենինգրադի մարզի քննիչները քրեական գործ են հարուցել Շլիսելբուրգ քաղաքի ավտոսպասարկման կետերից մեկում տեղի ունեցած փոխհրաձգության փաստով։ Այս մասին հայտնում է «Newsru.com»-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հրաձգության հետևանքով վիրավորվել է 5 մարդ, որոնցից երկուսը մահացել է։ Սպանվածներն ազգությամբ հայ գործարարներ են եղել։

Դեպքը տեղի է ունեցել 2016 թվականի հունվարի 31-ին տղամարդկանց երկու խմբի միջև սկսված վիճաբանությունից հետո։

Շտապօգնության ծառայության աշխատակիցները նշել են, որ իրենց տեսածը հոլիվուդյան ֆիլմի տեսարան է հիշեցրել՝ տասնյակ պարկուճներ, ատրճանակներ և երկու դի։

Իրավապահ մարմինների տեղաեկատվությամբ՝ սպանվածներից մեկը 1956թ. ծնված Հրայր Վարդանյանն է, մյուսը՝ 1971թ. ծնված Արմեն Խուրշուդյանը։

26-ամյա Վախթանգ Սարգսյանը ներկայումս վերակենդանացման բաժանմունքում է. նրա կյանքին վտանգ չի սպառնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը