Լրահոս

03.02.2016 11:40


ՀՀ ԱՆ–ն խստորեն դատապարտում է բուժաշխատողի հանդեպ բռնության դրսևորման փաստը

ՀՀ ԱՆ–ն խստորեն դատապարտում է բուժաշխատողի հանդեպ բռնության դրսևորման փաստը

ՀՀ առողջապահության նախարարությունը խստորեն դատապարտում է Երևանի շտապօգնության կենտրոնական ենթակայանում փետրվարի 2-ի կեսգիշերն անց բուժաշխատողի հանդեպ բռնության դրսևորման փաստը:

Բռնության ցանկացած դրսևորում ինքնին անընդունելի է, հատկապես երբ ձեռք է բարձրացվում բուժաշխատողի վրա` անգամ հաշվի չառնելով, որ նրա մասնագիտական օգնությունը տվյալ պահին կարող է անհրաժեշտ լինել մեկ ուրիշին:

Նման արարքները բարոյական մեծ վնաս են հասցնում ոչ միայն բուժանձնակազմին, այլև ողջ հասարակությանը` ստեղծելով փոխադարձ անվստահության, անառողջ մթնոլորտ։

Նշենք, որ Երևանի շտապօգնության կենտրոնական ենթակայանում տեղի ունեցած միջադեպից տուժած 53-ամյա բուժաշխատողը մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ ոտքի կոտրվածք, տեղափոխվել է բուժհաստատություն:

Նրա բուժօգնությունը, նախարարի հանձնարարությամբ, կկազմակերպվի պետական պատվերի շրջանակում:

ՀՀ ԱՆ

Այս խորագրի վերջին նյութերը