Լրահոս

03.02.2016 12:15


ԱԺ–ում քննարկվում է 113 մլն դոլար վարկ վերցնելու մասին հարցը (տեսանյութ)

ԱԺ–ում քննարկվում է 113 մլն դոլար վարկ վերցնելու մասին հարցը (տեսանյութ)
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2016 թվականի փետրվարի 1-4-ի նիստերի օրակարգում ընդգրկվել է 131 հարց, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն:
Ազգային ժողովում քննարկման է դրվել «Հայաստանի հանրապետության կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրած քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր երկուսի վերաբերյալ վարկային համաձայնագիրը»:
ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված համաձայնագրերի համաձայն` Ասիական զարգացման բանկը ՀՀ կառավարությանն է տրամադրում 112 միլիոն ինը հարյուր վաթսուն հազար ԱՄՆ դոլար չափով վարկային ռեսուրս: Հիմնական զեկուցող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի խոսքով` վարկային ծրագիրը ներկայացնում է շարունակայան ծրագիր քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում, ինչին միտված է եղել դեռևս 2011 թվականին ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված բազմատրանշ ֆինանսկան գործիքի տրամադրումը, որին հաջորդել է Կառավության շարունակական հայտավորումը հերթական վարկային ռեսուրսը ներգրավելու քաղաքային կայուն զարգացման ծրագրի նպատակով: Արեյանն ասաց, որ վարկային ծրագիրը նախատեսում է իրականացնել և իրականացնել մինչև 2020 թվականը, վարկի մարման ժամկետը 22 տարի է, արտոնյալ ժամկետը` 15 տարի, տոկոսադրույքը լողացող վեց ամյսա ԱՄՆ դոլարին համարժեք, ինչպես նաև վարկի սպասարկման գծով վճարումները կատարվում են կիսամյակիային կտրվածքով յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին:
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը