Լրահոս

03.02.2016 14:21


Բնակիչն ընկել է և չի կարողացել բացել բնակարանի դուռը

Բնակիչն ընկել է և չի կարողացել բացել բնակարանի դուռը

Փետրվարի 3-ին՝ ժամը 11.51-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 10բ շենքի բնակարաններից մեկի բնակիչը ընկել է և չի կարողանում ինքնուրույն բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. միջանցքի հատակին ընկած է եղել 1941 թ. ծնված Ս. Մ.-ը, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

***

Փետրվարի 3-ին` ժամը 08.44-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Դրոյի փողոցի թիվ 24ա շենքի բնակարաններից մեկի դռան բանալին կորել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Այս խորագրի վերջին նյութերը