Լրահոս

03.02.2016 18:15


Ադրբեջանական զինուժը կրակ է բացել սահմանամերձ Բերքաբերի ուղղությամբ

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել սահմանամերձ Բերքաբերի ուղղությամբ

Ադրբեջանական զինուժն այսօր կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղի ուղղությամբ:

«Tert.am»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով վնասվել է գյուղի բնակչին պատկանող «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան:

«Տուժածներ չկան: Գնդակոծությունից վնասվել են ավտոմեքենայի դիմապակին և անվադողերը»,-նշեցին նախարարությունից:

Աղբյուրը՝ «Tert.am»։

Այս խորագրի վերջին նյութերը