Աշխարհ

04.02.2016 11:06


Սպանվել է Եմենի ԻՊ առաջնորդը

Սպանվել է Եմենի ԻՊ առաջնորդը

Անօդաչուի հարվածի արդյունքում ոչնչացվել է Եմենում «Իսլամական պետության» առաջնորդ Ջալյալ Բալիդին։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը՝ տեղի իշխանության ներկայացուցիչներին հղումով։

Նշվում է, որ գրոհայինը սպանվել է Եմենի հարավում։ Անօդաչուի հարվածը հասցվել է մեքենային, որով ընթանում էին Բալիդին ու նրա երկու օգնականները։

Թե ինչ ուժերի է պատկանել անօդաչուն, առայժմ չի հաղորդվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը