Աշխարհ

04.02.2016 12:42


Հրթիռակոծվել է Հալեպի հայաշատ Նոր գյուղ թաղամասը

Հրթիռակոծվել է Հալեպի հայաշատ Նոր գյուղ թաղամասը

«Բերիո լուրերի» ֆեյսբուքյան էջը, սիրիական բանակի հրամանատարության հաղորդագրությանը հղումով, հայտնում է, որ ավելի քան 3 տարվա շրջափակումից հետո սիրիական բանակը նախօրեին ազատագրել է Հալեպի հյուսիսարևմտյան մասում գտնվող Նըբոլ և ալ-Զահրա ավանները՝ կամավորական խմբերի աջակցությամբ։

Նշվում է, որ ահաբեկչական խմբավորումներն ինքնաշեն մի քանի հրթիռներ են արձակել Հալեպի հայաշատ թաղամասերի ուղղությամբ։ Դրանցից մեկը պայթել է Նոր գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և Սահակյան վարժարանը միացնող հատվածում, իսկ մյուսը՝ ներկայիս հայկական ծերանոցի մոտ։ Կան վիրավորներ։

Պայթյունի հետևանքով բռնկվել են էլեկտրահաղորդման լարերը, բնակարաններ, խանութներ, մեքենաներ, պետական գույք։

Աղբյուրի փոխանցմամբ՝ սիրիական բանակի այդ առաջընթացը կօգնի վերջնականորեն կտրել սիրիական ընդդիմության և Թուրքիայի միջև առկա ճանապարհը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը