Լրահոս

06.02.2016 20:10


«Նիսսան Տիդան» ընկել էր փոսը

«Նիսսան Տիդան» ընկել էր փոսը

Փետրվարի 6-ին՝ ժամը 12.34-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Երզնկյան փողոցի թիվ 45 շենքի բակում «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան ընկել է փոսը (առջևի անվադողը). դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:

Փրկարարները փոսից դուրս են բերել «Նիսսան Տիդա» մակնիշի 34 TF 789 պետհամարանիշի (վարորդ՝ Ն. Գ. ծնվ. 1983 թ.) ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը