Լրահոս

07.02.2016 10:35


Ահազանգ է ստացվել, որ բնակարանը ջրալցվում է

Ահազանգ է ստացվել, որ բնակարանը ջրալցվում է

Փետրվարի 7-ին՝ ժամը 00.15-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Արմեն Տիգրանյան փողոցի թիվ 5/2 շենքի 6-րդ հարկի բնակարաններից մեկից ջրալցվում է 5-րդ հարկի բնակարաններից մեկը. դուռը բացելու և ջրի հոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:

Փրկարարները պատուհանից մուտք են գործել բնակարան և փակել ջրի ծորակը:

***

Փետրվարի 6-ին՝ ժամը 18.21-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆրունզեի փողոցի թիվ 8/1 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Փետրվարի 6-ին՝ ժամը 15.20-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Գաջեգործների փողոցի թիվ 40 շենքի բնակարաններից մեկի ննջասենյակի դուռը փակվել է, ներսում երեխա կա. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի ննջասենյակի դուռը:

Այս խորագրի վերջին նյութերը