Լրահոս

08.02.2016 15:45


Բնակիչը չի արձագանքել դռան թակոցներին և հեռախոսազանգերին

Բնակիչը չի արձագանքել դռան թակոցներին և հեռախոսազանգերին

Փետրվարի 8-ին՝ ժամը 13.22-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 1-ին փողոցի տներից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով տուն մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են տան դուռը:

***

Փետրվարի 8-ին՝ ժամը 10.52-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ավզնոց թաղամասի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են տան դուռը. բնակիչը ներսում քնած է եղել:

***

Փետրվարի 8-ին՝ ժամը 10.49-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նազարբեկյան թաղամասի թիվ 48 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Այս խորագրի վերջին նյութերը