Լրահոս

10.02.2016 19:00


«Samsung»-ի նոր սմարթֆոնները կհամալրվեն հետաքրքիր գործառույթով

«Samsung»-ի նոր սմարթֆոնները կհամալրվեն հետաքրքիր գործառույթով

«Samsung» ընկերության նոր «Galaxy S7» և «S7 edge» սմարթֆոնները շուտով կհամալրվեն նոր գործառույթով, որը հնարավորություն կտա հեռախոսի էկրանը միշտ միացրած պահել:

«Sammobile.com»-ի փոխանցմամբ՝ «Always On Display» տեխնոլոգիայի շնորհիվ հնարավոր կլինի գրեթե առանց մարտկոցի էներգիայի օգտագործման էկրանի վրա ցուցադրել օգտատերերի համար այնպիսի անհրաժեշտ տեղեկություններ, ինչպիսիք են, օրինակ, ժամը, ամսաթիվը, եղանակի տեսությունը և ծանուցումներ:

Ենթադրվում է, որ նման տեխնոլոգիայի օգտագործման պարագայում էկրանը մեկ ժամում օգտագործելու է մարտկոցի էներգիայի 1 տոկոսը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը