Լրահոս

11.02.2016 09:20


Մեքենաներն արգելափակվել են ձյան շերտում

Մեքենաներն արգելափակվել են ձյան շերտում

Փետրվարի 11-ին՝ ժամը 02.59-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան քաղաքի Գարեգին Նժդեհ հրապարակի 4ա շենքի բակում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ս. Մ.-ին պատկանող «ԳԱԶել» մակնիշի 34 RO 309 պետհամարանիշի ավտոմեքենան (երկու ուղևոր):

***

Փետրվարի 11-ին՝ ժամը 00.12-ին, ահազանգ է ստացվել, որ Միկոյան փողոցի սկզբնամասում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Infiniti FX» մակնիշի 04 ZZ 404 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Կ. Կ.):

***

Փետրվարի 10-ին՝ ժամը 21.28-ին, ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում ավտոմեքենա է արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել Ռ. Ն.-ին պատկանող «Տոյոտա Վից» մակնիշի 22 US 537 պետհամարանիշի ավտոմեքենան:

***

Փետրվարի 10-ին՝ ժամը 13.03-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջանի թիվ 59 շենքի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Գ. Բ.-ին պատկանող «Միցուբիշի Կանտոռ» մակնիշի 352 UO 64 պետհամարանիշի ավտոմեքենան:

***

Փետրվարի 10-ին՝ ժամը 12.28-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի Ավետիսյան փողոցի վերջնամասում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ս. Մ.-ին պատկանող «Ֆիատ Պունտո» մակնիշի 34 PR 747 պետհամարանիշի ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը