Լրահոս

11.02.2016 21:30


Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տեղի կունենա 6–րդ դատական նիստը

Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տեղի կունենա 6–րդ դատական նիստը

2016 թվականի փետրվարի 12-ին՝ ժամը 12:00-ին, կկայանա Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վեցերորդ արտագնա դատական նիստը՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով:

Դատական նիստը տեղի կունենա ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում:

Վ. Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով, 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով և ՀՀ Քրեական օրենսգրքի 34-329 հոդվածի 1-ին մասով:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը