Լրահոս

12.02.2016 14:00


Ճարտարապետ. «Համալիրն իրավունք չունեն տալ պատահական մեկին»

Ճարտարապետ. «Համալիրն իրավունք չունեն տալ պատահական մեկին»

Համալիրը խորհրդային տարիներից մեզ հասած ժառանգություն է, և նրա պահպանելը ծախսեր է պահանջում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ճարտարապետ, Համալիրի հեղինակներից Հրաչիկ Պողոսյանը՝ անդրադառնալով փետրվարի 11–ին կառավարության նիստում ընդունված որոշմանը, ըստ որի` նախորդ տարվա օգոստոսի 31-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը վաճառելու մասին որոշումը չեղյալ է հայտարարվել։

Ըստ նրա՝ Համալիրը ծախսատար շինություն է, սակայն այն պետք է պահպանել.

–Համալիրը լուրջ տնտեսական կառույց է և չի կարող պարապուրդի մատնվել, ու պետք է գտնվի այնպիսի գիտելիքներով մեկը, որը կկարողանա օգտագործել Համալիրի հնարավորությունները:

Ասուլիսի մեկ այլ բանախոս Ֆերդինանտ Առաքելյանի խոսքով էլ՝ Համալիրը ծանր ու բարդ կառույց է, և այն սեփականացնելու իրավունք չունեն.

–Կառույցներ կան, որոնք պետք է պետությունը գուրգուրի, պահի, որովհետև դա ժողովրդին է: Սա այն կառույցն է, որն իրավունք չունեն անտերության մատնել կամ տալ պատահական մեկին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը