Լրահոս

12.02.2016 16:50


Դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում

Դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում

Փետրվարի 12-ին՝ ժամը 12.04-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Տարոնցի փողոցի նրբանցքի թիվ 16 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Փետրվարի 12-ին՝ ժամը 11.59-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Կարախանյան փողոցի թիվ 34 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Փետրվարի 12-ին՝ ժամը 08.29-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագյուղ թաղամասի տներից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են տան դուռը:

Այս խորագրի վերջին նյութերը