Լրահոս

12.02.2016 16:40


Հրաձգության Եվրոպայի առաջնությանը մասնակցող հայ մարզիկների անունները

Հրաձգության Եվրոպայի առաջնությանը մասնակցող հայ մարզիկների անունները

Հրաձգության Եվրոպայի առաջնությունն այս անգամ հյուրընկալելու է Հունգարիայի Գիոր քաղաքը:

ՀԱՕԿ-ի կայքի հետ հարցազրույցում հրաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը նշել է, որ Եվրոպայի առաջնությանը երկիրը կներկայացնի 14 մարզիկ` երիտասարդների և մեծահասակների խմբերում 7–ական մարզիկ:

Մեծահասակների խմբում են Հրաչիկ Բաբայանը, Քրիստիան Լաուերը, Սուրեն Բերյանը, Իրինա Լաուերը, Մարիամ Միքայելյանը (հրացան), Նորայր Առաքելյանը և Էլմիրա Կարապետյանը (ատրճանակ):

Երիտասարդների տարիքային խմբում Հայաստանը կներկայացնեն Վրեժ Թորոսյանը, Հայկ Բաբայանը (հրացան), Զավեն Իգիթյանը (ատրճանակ), Լիլիթ Մկրտչյանը, Հովհաննես Խաչատրյանը, Շանթ Սարգսյանը և Գառնիկ Մինասյանը (վազող թիրախ):

Թիմը կգլխավորեն հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը և Անդրանիկ Այվազյանը:

Հրաձգության Եվրոպայի առաջնությունը կկայանա փետրվարի 22-28-ը:

Այս խորագրի վերջին նյութերը